Թունավորումներ՝ գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից

Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից  արտանետված շմոլ գազից թունավորվել են  Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչներ՝ 1995թ.ծնված Ա. Բ-ն, 1991թ.ծնված Հ.  Ք-ն, 2002թ.ծնված Օ. Ք-ն և 1965թ.ծնված Ա. Ք-ն:

Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում տեղակայված «Օջախ» խորովածանոցի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են Մարտունի քաղաքի բնակիչներ, 1981թ.ծնված Ն. Ղ-ն և 2001թ. ծնված Ք. Ս-ն:
Թունավորման հետևանքով վերջիններս տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ս.թ. հունվարի 14-ին ժամը 21:50-ի սահմաններում, բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են Շուշի քաղաքի բնակիչներ՝ 1971թ.ծնված Ա. Ղ-ն,1970թ.ծնված Ա. Է-ն և 1994թ.ծնված Է. Է-ն։

Ս.թ.հունվարի 13-ին ժամը 16:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են Շուշի քաղաքի բնակիչներ՝1983թ.ծնված Ա.Գ-ն, 1959թ.ծնված Է.Խ-ն և Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ.ծնված Մ.Վ-ն։
Թունավորման հետևանքով վերջիններս տեղափոխվել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով