Ընտանեկան չու. գիտեք՝ հե՞շտ է․ «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-ը գրում է․

«Գիտեք թե հոգեբանորեն հե՞շտ է հաղթահարել, երբ այր ու կին միանգամից հայտնվում են պետական բարձրագույն կառույցներում։ Դա նույնն է, երբ մարդ գետնի վրա  քայլելուց միանգամից թևերը բացվեն ու հավքի նման բարձրանա երկինք։ Բարձրանա ամպերին մոտիկ, հետո ներքև նայի ու զարմանա՝ վա՜յ էս ինչքան եմ ես բարձրացել, ինչքա՜ն փոքր են մարդիկ։

Հունիսի 11- ին Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։ Բա՜․․․ Լենան էլ հեղափոխական թևերը բացեց ու ․․․ ԱԺ-ի խոսնակ։ Ընտանեկան չու։

Հիմա ամպերից ցած է նայում ու ասում՝ վա՜յ էս ինչ «կեղտոտ պադեզդ է»։ Ամեն ինչ փոխեք, ե՜ս եմ եկել, ե՜ս․․․ «Խոլը օգտագործված է, սպալնին հարմար չի» ։Ամեն ինչ նոր պիտի լինի։ Ոնց որ «թազա հարսի լինի»։ Ինչ ուզեց, «թազա հարս ենք բերել», լռեցինք, ասացինք՝ թող իր սրտով լինի․․․

Մեկ էլ թե՝ ինձ հատուկ նկարահանող սարքերով նկարեք, հեռախոս չեմ ուզում։ Իսկը ոսկե ձկնիկ։ Հետո էլ կասի՝ ես այսինչ լրագրողին եմ միայն ուզում հարցազրույց տալ։

Լրագրողները վրդովվում են, բայց մեկը չկա ասի՝ աղջիկ ջան նայի հա՜ կոտրած տաշտակի առաջ չհայտնվես։ Մարդդ պաշտոն ստացավ, դու պաշտոն ստացար, ձեզանից թե էլ քանիսն են պաշտոն ստացել, դա էլ կիմացվի․․․ Բավ չէ՞ր։ Ախորժակդ բացվե՞ց, թե՞ մտածում ես մի հատուկ կարգավիճակում ես։ Հազիվ գտել ու դողում ենք քո համար։ Լրագրողը ոնց ուզի՝ ինչ գործիքով ուզի հարցազրույց կարող է վերցնել։ Թեկուզ թուղթ ու գրիչով։ Պաշտոնյան չի որոշում, թե ինչ հաղորդակցության միջոցով շփվի հանրության հետ։ Լրագրողն ինքն է ընտրում այն գործիքը, որով կարող է տեսագրել կամ ուղիղ եթեր հեռարձակել, ձայնագրել կամ գրել։  Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները (այդ թվում նաև բջջային հեռախոսները) հնարավորություն են ընձեռում միաժամանակ իրականացնել մի շարք գործառույթներ, հնարավորություն տալով աշխատել օպերատիվ՝ չկորցնելով կատարած աշխատանքի որակը։

Լրագրողներով հայտնվել եք Ազգային ժողովում ու ձեզ թվում է, թե Ազգային ժողովից դուրս մնացած լրագրողները ձեր «իզաուրանե՞րն են»․․․

Գնացել եք Ազգային ժողով, հանգիստ նստեք տեղներդ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...