Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում նկար է հրապարակել, թե ինչպես՞ է նորակոչիկը փաթաթվել ՀՀ Պաշտպանության նախարարին

«Շատ սիրուն նկար շատ հուզիչ պատմությամբ: Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ: Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով