Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունը կվիճարկի դատարանում

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունը կվիճարկի դատարանում, եթե նա չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցների անունները, թե ով որքան պարգեւավճար է ստացել տարեվերջին։

Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ օրենքի պահանջն է, որ այդ ցուցակները հրապարակվեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրենք պարտավորություն ունեն հրապարակելու պարգեւավճարները, ինչը չեն կատարել եւ մենք իրավունք  ունենք քաղաքապետի այս գործողությունը վիճարկելու դատարանում, եթե իրենք չհրապարակեն այդ ցուցակները»,– ասել է Խաժակյանը։

Ըստ Խաժակյանի՝ նախորդ տարիներին այս ցուցակը հրապարակվել է, քանի որ քաղաքապետը իրավունք չունի չհրապարակելու, քանի որ քաղաքապետի կարգադրությունը համարվում է անհատական նորմատիվ իրավական ակտ, որը Երևանի ՏԻՄ օրենքով պարտավոր են 6-օրյա ժամկետում հրապարակել։ Ըստ «Լույս» խմբակցության ղեկավարի՝ չհրապարակելու պատճառ կարող է լինել անհավասար պարգևատրումներ տալը.

«Կարծում եմ, որ առանձին պաշտոնյաներ մեծ գումարներ են ստացել և սա հավասար բաշխում չի եղել, սա նաև ասում է քաղաքապետի տեղակալը, այդ պատճառով էլ չեն ցանկանում հրապարակել։ Թեկուզ քաղաքապետը պարգևավճար չի ստացել, այդ դեպքում, թող իր տեղակալն ասի՝ ինքը որքա՞ն գումար է ստացել, իր մյուս կոլեգաները որքա՞ն են ստացել, վարչության պետերը և թաղապետերը որքա՞ն են ստացել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով