Երկրում մենակ անուն-ազգանուն է փոխվել. ցուցարար առեւտրական. «Ա1+»

Մի խումբ առեւտրականներ այսօր հավաքվել են Ազգային ժողովի դիմաց եւ պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ պատգամավորներից որեւէ մեկի հետ: Առեւտրականները պնդում են, որ նոր տարին սկսվելուն պես իրենց հետապնդում են իրավապահները, քաղաքապետարանի աշխատակիցները եւ թույլ չեն տալիս փողոցային առեւտուր իրականացնել:

Ըստ առեւտրականների, իրենց խոստացել են տաղավարներ տրամադրել, բայց խոստումը չեն կատարել: «Մնացել ենք առանց աշխատանք, նույնիսկ հացի փող չունենք»,-ասում են նրանք. Այսպես մեխանիկորեն ապրանքն էլ կթանկանա, պնդում են առեւտրականները. «Ապագա զինվոր եմ մեծացնում, ես էսօր ընտրել եմ, որ Սերժից պրծնեմ, չլարեն ստեղից ընդե, բայց անուն ազգանուն ա փոխվել էս երկրում, ուրիշ ոչ մի բան»,-ասում է առեւտրականներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով