Դե հիմա զգացե՛ք Հայաստանի ու Իսրայելի տարբերությունը

Շատ հաճախ Հայաստանը համեմատում են Իսրայելի հետ։ Ու շատ հաճախ դա արվում է քաղքենիական ու պարզունակ ոճով՝ «աշխարհում մենք ենք ու հրեաները» ձևակերպման շրջանակներում։

Իրականությունն այն է, որ նմանությունը շատ քիչ է։ Տարբերությունները՝ որքան ուզեք։ Սկսած պետական կառավարման որակներից, վերջացրած քաղաքական էլիտաների գենեզիսով։ Հատկապես հիմա տարբերությունն աչք է ծակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր մեր բանակի օրն է, և այդ տարբերություններից մեկի մասին նշեմ հենց օրվա խորհրդից ելնելով։

Իսրայելի քաղաքական գրեթե ամբողջ վերնախավն անցել է պատերազմով ու բանակով։ Զինվորական վերնախավն ու քաղաքական վերնախավը (իշխանական և ընդդիմադիր թևերով) Իսրայելում նույնացված են։ Իսկ ահա Հայաստանի այսօրվա իշխանական վերնախավի գրեթե 100 տոկոսը ոչ միայն բանակային ու առավել ևս պատերազմական կյանքին ծանոթ չէ, այլ իր էությամբ, իր մտածողությամբ ու իր գործողություններով հակաբանակային է։

Դե հիմա զգացե՛ք Հայաստանի ու Իսրայելի տարբերությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, նմանությունները շատ են Արցախի ու Իսրայելի միջև։ Հարաբերական խաղաղության մեջ գտնվող Արցախում այլ բան հնարավոր չէ։ Եթե հանկարծ Երևանից փորձ արվի Արցախում էլ հակաբանակային մթնոլորտ ու քաղաքական հարաբերություններ ձևավորել, ապա դա ավելի մեծ հարված կլինի Արցախին, քան հակառակորդի կրակոցները։

Մեր բանակն ու հասարակությունն այժմ լուրջ փորձությունների առաջ են կանգնած և այդ փորձությունների աղբյուրը ոչ այնքան հակառակորդն է, որքան մեր ներսում առկա խնդիրները։ Համոզված եմ, որ ոչ հեռու ապագայում այդ խնդիրներն իրենց լուծումները ստանալու են։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով