«Դեմ ենք մարդասպան Մհեր Ենոքյանի ներմանը». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպվել ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի դեմ: Մասնակիցները ստորագրահավաք են անցկացրել ներում շնորհելու դեմ և այն հանձնել Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ այս խնդիրը նաև օրենսդրական բացի հետևանք է: «Այստեղ կա օրենսդրության խնդիր:

Մենք, ցավոք, ունենք իրավիճակ, երբ ներման գործընթացում տուժողների իրավունքները, կարծես թե, պաշտպանված չեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմնական փաստարկն այն է, թե ինչպես՞ կարելի է ներել մեկին, ով երբեք չի զղջացել իր կատարած հանցանքի համար ու չի ընդունում իր մեղքը:

Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաք անցկացնելու գաղափարը եղել է իր բժիշկ գործընկերների միտքը, որին միացել են տարբեր հիվանդանոցների բժիշկներ և բժշկական համալսարանի ուսանողներ:

Ցավոք կան այնպիսինները, ովքեր համարում են, որ 23 տարին բավական է, որ Մհեր Ենոքյանը  ուղղվել է, ազատազրկման տարիներին բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել, գրքեր է գրում և այլն:

 

Հիշեցնենք,որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: 2003-ին մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով