Գրիգոր Լուսավորչի տնօրենը դիահերձարանների վարձը 50 անգամ թանկացնելու մասին

Armdaily.am-ը խոսել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի հետ նրա նշանակման օրը։ Հովակիմյանը նշել էր, որ պատրասատականմ է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել բուժկենտրոնի վիճակի , ընթացիկ աշխատանքների և լրագրողներին հուզող ցանկացած հարցի շուրջ։ Այսօր մամուլում լուր էր հրապարակվել, որ տնօրենը փակել է բուժկենտրոնին պատկանող բոլոր ճաշարանները։

Armdaily.am-ը այս և այլ թեմաների շուրջ զրուցելու համար զանգահարեց Հովակիմյանին։ Հովակիմյանը նշեց, որ բուֆետներին կանդրադառնան և մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն իրենց պաշտոնական էջով։ Նա նշեց, որ հիմնարկի որոշակի կառույցներ և տարածքներ ժամանկին և այսօր էլ վարձակալության են հանձնվել։ Մեր հարցին, որ բավական շատ են բուժկենտրոն-վարձակալներ դատական վեճերը՝ Հովակիմյանը պատասխանեց․ «Այնպես է ստացվել, որ մեր վարձակալները մեզ հետ դատարանի միջոցով են շփվում։ Վիճակն այսպիսինն է՝ գրեթե բոլոր վարձակալները շատ ցածր գներով են ժամանակին բուժկենտրոնից տարածքներ վարձակալել։ Պատկերացրեք, սակայն, որ այդ ցածր վարձի մեջ մտնում էր նաև էլեկտրաէներգիայի գումարը, այսինքն՝ նրանց ծախսած հոսանքի գումարը պետք է վճարեր բուժկենտրոնը։ Զավեշտալին այն է, որ ասենք տարածքը վարձակալել էին 70 հազար դրամով, բայց սպառում էին 100 հազարի էներգիա։ Մենք էլեկտրացանցի հետ մի կերպ 6 ամսվա ընթացքում եկանք համաձայնության, որ վարձակալներն իրենք վճարեն իրենց ծախսած հոսանքի դիմաց։ Սա վերաբերում է նաև մեր դեմ բողոքող քոլեջի ճաշարանի տնօրենին, ով ևս շատ ցածր վարձավճար էր տալիս, որը պակաս էր նրա հոսանքի ծախսից։ Նրա հետ պայմանագիրը փետրվարին է լրանում»։

Մեր այն հարցին, որ տեղեկություն ունենք, որ 50 անգամ ավելացել են բուժկենտրոնի տարածքը վարձակալած դիահերձման կոմպլեքս ծառայություններ մատուցողների վարձավճարները, տնօրենը չհերքեց․ « Այո, դրանք ծիծաղելի վարձավճարներ էին։ Հիմա 50 անգամ ավելացրել ենք։ Ժամանակին վճարում էին ամիսը 100․000 դրամ։ Ես չգիտեմ, թե ինչպես է ստացվել, որ այդպիսի գներով են վարձակալության տվել, դա եղել է 2012-ին»։ Նա նշեց, որ արդեն բարձրացված գումարով, որն այսօրվա շուկայի թելադրանքն է արդեն նոր վարձակալ ունեն, մյուսը շարունակում է վճարել հին վարձաչափով։ Մենք միայն դատական ճանապարհով կարող ենք լուծարել պայմանագիրը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armdaily.am-ի ձեռքի տակ են Վանաձորի բժշկական կենտրոնի դիահերձման և հավելյալ ծառայությունների գնացուցակաը։ Սա զգալիորեն զիջում է երևանյան գումարներին։ Մաթեմատիկական հաշվարկը թողնում ենք ընթերցողին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով