Գյոռմամիշները. politik.am

politik.am-ը գրել է.

Իշխանափոխությունց հետո Նիկոլ Փաշինյանի ստեղծված իշխանությունը ոմանք կոչում են «թրաշամանուկների», «ինֆանտների», «քպական», «թավշյա» և հազար ու մի այլ անվանումներով: Այս պիտակներից ոչ մեկը, այսուամենայնիվ, այնքան դիպուկ ու ամբողջովին չի բնութագրում նոր իշխանությունը, որքան ճշգրիտ ու սեղմ սեփական իշխանական դարձած ընտանիքը «գյոռմամիշ» պիտակավորեց վարչապետ վերընտրված տիարը և սեփական օրաթերթում պիտակի հեղինակային պատկանելիությունը հիմնավորեց ու տիրաժավորեց վերստին առաջինը դարձած տիկինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

​Իշխանական ընտանիքի անդամների ու մերձավորների մասին քրոնիկոնի վերածված ընտանեկան օրաթերթի գոյությունն ինքնին՝ գյոռմամիշության ցայտուն, ամենօրյա դրսևորում է: Նույնքան ստանդարտ ու նորմալ գոռմամիշություն է, երբ  թողարկումների մշտական պատասխանատուն՝ ԱԺ պատգամավորի մանդատ ստացած ընտանիքի վաղեմի մերձավորը:

Գոռմամիշություն է, երբ հայտարարում ես՝ թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ժողովրդի ընտրյալ ես նշանակում ու պատգամավորի մանդատ ես շնորհում եղբորորդուդ ու աներձագիդ, վարորդիդ ու քարտուղարուհուդ, ուսապարկդ կրողին, շիշդ բռնողին, համադասարանցուդ, անգլերենի դասատուիդ, ասմունքիդ հետ ամենալավը լաց լինողին ու շողուքորթության մրցույթում բոլոր հաղթածներին:

Ի դեպ. քառակի կոնսուլ, հայրենիքի հայր, գերագույն պոնթիֆիք, Հռոմի կայսեր Գայուս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս Կալիգուլան իր սիրելի Ինցիտատ ձիուն շնորհեց քաղաքացու, ապա նաև՝ սենատորի կոչում, բայց այդպես էլ կոնսուլ չնշանակեց: Կալիգուլան գյոռմամիշ չէր ու իր չափը գիտեր: Նա միայն սպառնում էր՝ կոնսուլների ու սենատորների անպիտանությունը առավել ցայտուն շեշտելու նպատակով: Դեռ չունենք նոր կառավարություն, բայց նոր նշանակումների մասին օդում կախված շետադրումները գյոռմամիշության նոր ու առավել ցայտուն դրսևորումներով են սպառնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գյոռմամիշությո՛ւն չէ՞, երբ խմբագրպետի ու սեփականատերի անհաշվարկելի եկամուտներով ու պատգամավորական բարձր աշխատավարձով մի կերպ տուն պահող բազմազավակ հայրը նախկին պաշտոնյաների աչքն էր մտցնում իր «տեղական» պիջակն ու կոշիկները, իսկ հիմա՝ ցոփությամբ նրաց գերազանցելու սահմանը ջնջել է ու դա համարում է օրինաչափ: Դուստրերի դասարանցիներին հյուրընկակելը միանգամայն օրինաչափ է, բայց երբ նրանք երբեք չեն եղել ձեր բնակարանում ու կանչվում են՝ ցուցադրելու համար ձեր նոր իշխանական կացարանի շքեղություն ու կենցաղի շվայտությունը, ապա դա պարզ ու հստակ գոռմամիշություն է:

Ցավալին գյոռմամիշության սուր վարակիչությունն է: Սարսափելին՝ համակ իշխանական գյոռմամիշությունն է: Վարչապետական ընտանիքից զգայարանների միջոցով այն արագ փոխանցվում է մերձավոր շրջապանին: Եվ քանի որ՝ վարչապետի մերձավորները, բարեկամները, ծանոթներն ու մեկ քայլ ընդառաջ կատարած բոլորն արդեն իշխանություն են, ապա գոռմամիշությունը ինքնին դառնում է իշխանական համախտանիշ:

Տեսածից ու լսածից գոռմամիշության ծանրագույն տեսակով է սուր վարակվել նախևառաջ ԱԺ նորընտիր նախագահը: Խորհրդարանական հանրապետության խորհրդարանի ղեկավարի բարձր պաշտոնը դեռ չստանձնած՝ նա անհապաղ «բուժման» առաջին քայլերը ձեռնարկեց: Ու թեև մասնագետները հույս չեն տալիս, բայց կազդուրվելու համար, համենայն դեպս, նրան՝ ընտանյոք հանդերձ, անհապաղ տեղափոխելու են վարակի օջախին հնարավորինս մոտ: Նրան տրամադրվելու է ոչ միայն արագ վերանորոգվող կառավարական առանձնատներից մեկը, այլ նաև՝ նրա երազած զրահապատ «Մայբախը»:

Դժվար չէ կանխատեսել, թե սուր վարակիչ գյոռմամիշության ինչպիսի նոր մետաստազներ կարող են դրսևորվել ԱԺ-ում՝ հանձնաժողովներն ու խորհրդարանական պատվիրակությունները կազմավորելուց, կառավարությունում՝ նախարարներ ու փոխնախարարներ, մյուս գերատեսչություններում՝ ղեկավարներ նշանակելուց հետո: Համաիշխանական գյոռմամիշության օրինաչափ, ստանդարտ, նորմալ դրսևորումներին, սակայն, կանդրադառնանք ի հայտ գալուն զուգընթաց:

Արթուր Մխիթարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով