Բոլորդ ձեր բաժին պատասխանատվությունը կրելու եք թե՛ լռելու, թե՛ հանցավոր անգործության համար

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է

. «Երևանցիներ ջան, հիշում եք չէ՞ Տարոն Մարգարյանի իշխանավարման ժամանակ ցանկացած բացասական երևույթ վերջում կապում էիք չընտրված լինելու հետ ու ասում, որ հենց էդ չընտրված լինելն ա դրա պատճառը: Հիմա ունենք 80 տոկոսանոց քաղաքապետ ու ինչքան էլ ձեզանից շատերը ձեններդ կտրել եք, ունենք մարդկանց բերանները մտնող աղբակույտեր Երևանի փողոցներում: Ինչի՞ ժամանակին ճղողներիցդ ոչ մեկը չի ճղում իրա համապատասխան տեղը էս հակասանիտարական վիճակի համար: Շատերդ ավագանու անդամ եք դարձել, հասկացանք, շնորհավոր լինի, բայց այ մարդիկ էս քաղաքը աչքներիս առաջ վերածվում է աղբանոցի բաց երկնքի տակ, ի՞նչ անենք: Ձեզ չի հետաքրքրո՞ւմ էս վիճակը, ձեզ չի հետաքրքրո՞ւմ, որ ձեր դեռասան քաղաքապետի դիլետանտությունը աղետի ա բերում գնալով: Բոլորդ ձեր բաժին պատասխանատվությունը կրելու եք թե՛ լռելու, թե՛ հանցավոր անգործության համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով