2018 թվականի գարնանը մեր #թավշյա, ոչ բռնի բարեկամները գոռում-գոչում էին #արդար և #թափանցիկ ընտրություններ ունենալու մասին…
Բղավում էին, որ «հարգելի #ժողովուրդը» ՚այս կամ այն գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքն ունի, բայց արի ու տես, որ երբ հարցը վերաբերվում է«իրենց #թեկնածուին» , այդ արդարությունը և թափանցիկությունը սկսում է վերածվել գաղտնի #քվեարկության, որի ֆեյսբուքյան քարոզչությունը հանգեցնում է այն երևույթին, որ ՙ«հարգելի ժողովուրդը»այդ գախտնի քվեարկության արդյունքները սկսում է արդարացնել, թե բա ՙ«իրանց մարդուն» պիտի բերեն, որ կարողանան «վստահեն» , սակայն դա, ոչ այլ բան է, քան #պաշտոնների ամենապարզ բաշխում ընկերների միջև: Բա հո #պարգևատրումները օտար մարդուն չե՞ն տալու…
Նոր «իշխանությունների» գործելաոճի «թափանցիկության» պարզագույն օրինակներից է #առողջապահության նախարարի բազկաթոռը զբաղեցնող անձի թիմակիցների քվեարկությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի #նախագահի ընտրությունների ժամանակ…
Հ.Գ. Ակադեմիական մոտեցման և #էթիկայի ակնառու բացակայության պարագայում նախարարի բազմոցը զբաղեցնող տվյալ անձը (իր տեսակետները կիսող թիմակիցների հետ միասին) պետք է մաքսիմալ հեռու մնա #ԵՊԲՀ կրթական պրոցեսներից, թե չէ պրակտիկ բժիշկներն էլ կսկսեն ոմանց նման ՙՙփոքրիկ դագաղների՚՚ օրինակներ բերել#բուժառուի հետ խոսելիս…
Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյանի գրառումը