Բանակցություններ վարում են միայն այն դեպքում երբ «ոչ ոքի» իրավիճակ է

Ներկա վարչակազմը վաղուց է վարկաբեկել ինքն իրեն։ Այն ի վերջո կործանվելու է, սակայն՝ իր սև գործն անելուց հետո միայն։ Քարը գցելու է ջրհորն ու հեռանա, իսկ մենք ստիպված ենք լինելու այդ քարը հանելու մասին մտահոգվել։ Նախորդ բոլոր իշխանությունները յուրաքանչյուրը մեկ, նունիսկ մի քանի քար արդեն նետել են ջրհորը։ Սրանք կարծես գերազանցելու են նախորդներին։ Ժողովրդից թաքուն ուղիղ բանակցություններ են վարում թշնամու հետ, որն ինքնին արդեն դավաճանություն է։

Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել այն թշնամու հետ, որը չի դադարում սպառնալիքներ տեղալ։ Բանակցություններ վարում են միայն այն դեպքում երբ «ոչ ոքի» իրավիճակ է։ Ներկա իրավիճակում մեր երկիրը հայտնվել է խնդրողի դերում, ընկճված ու խեղճացած։ Եթե նույնիսկ իրականում ռազմական հզորությամբ զիջում ես ախոյանիդ, միևնուն է, չի կարելի վիզը ծուռ նստել բանակցությունների։ Տվյալ դեպքում կարծում եմ առկա է մեր երկրի վարչապետի վրա իր դրսի տերերի ճնշումը։ Նրանց ձեռնտու է տարածաշրջանում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել ամեն գնով։ Մեր հաշվին իհարկե։ Նիկոլի դրսի տերերը մեզ որպես ազգ բնաջնջելու ծրագիր են որդեգրել դեռ անհիշելի ժամանակներից։ Մեծ եղեռնով հուժկու հարված հասցրեցին մեզ ու դեռ շարունակում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանք չեն հանգստանա մինչև մեզ իսպառ չբնաջնջեն կամ չցրեն աշխարհով մեկ։ Ի դեպ, նրանք չեն վախեմնում որ մենք կարող ենք ի վերջո ընթանալ նույն ճանապարհով, ինչպես իրենք անցան, աստիճանաբար հզորանալով ու իրենց ազդեցության տակ առնելով աշխարհի հզորագույն երկրներին։ Չեն վախենում, որովհետև շատ լավ գիտեն, որ մենք, ի տարբերություն իրենց, անուսմունք ազգ ենք, հետևաբար անպայմանորեն ուծանալու ենք, ուր էլ որ հայտնվենք։ Մենք ուծանում ենք նույնիսկ մեր սեփական երկրում։ Օտարամոլ ազգը ինքնաոչնչացման է դատապարտված։

Անուսմունք ազգը ոչ միայն օտարամոլ է այլ նաև գոռոզ, տգետ, հանցամիտ ու փչացած։ Փչացածությունը տանում է դեպի այլասերվածություն, որն էլ ազգերի համահավասարեցման գլխավոր միջոցն է։ Աշխարհի ազգերին այլասերելով է հնարավոր ջնջել նրանց միջև տարբերությունները, փսորել, թուլացնել, ջլատել ու կառավարել այնպես, ինչպես աշարհի կառավարիչներն են կամենում՝ շահագործել ու դեն շպրտել, անհնարին դարձնել շահագործվողների որևէ համախմբված ընդվզում իրենց դեմ։ Ու այս ամենը միայն հարստության ու իշխանության համար։ Իշխանություն հարստություն դիզելու համար և հարստություն իշխանություն ունենալու համար։

Ահա աշխարհի կառավարիչների ողջ փիլիսոփայությունը։ Նրանք իրենցով են անում ու թաքցնում աշխարհի տարբեր գիտնականների ու նորարարների գյուտերն ու օգտակար մշակումները։ Չափազանց վտանգավոր են համարում լայն զանգվածներին այդ ամենի մասին իրազեկելը։ Մարդկանց իշխելու համար հարկավոր է նրանց աղքատ պահել, իշխանություններից կախվածության մեջ։ Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ իշխանություններից անկախ էներգիայի աղբյուր ունենան, ինքնաբավ տնտեսություն, եկամտի աղբյուր և այլն։ Սա ուղղակի ստրկատիրություն է աշխարհի բոլոր ժողովուրդների հանդեպ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի թագավորությունում միանգամայն այլ իրավիճակ է լինելու։ Համայն հայոց արքան գիտական բացահայտումների, գյուտերի ու օգտակար մշակումների ոչ միայն հովանավորն է լինելու, այլ նաև այդ ամենն ի նպաստ ժողովրդի ներդնելու երաշխավորը։ Գիտությունների ակադեմիան, գյուտարարների խմբերն ու անհատները խրախուսվելու են ազգային գանձարանից։ Նրանց բոլոր գիտական բացահայտումներից ու գյուտերից իրավունք են ունենալու օգտվել բոլոր քաղաքացիները։ Երկիրն արագորեն ծաղկելու է ու հզորանա։ Բոլոր ընտանիքները լինելու են ինքնաբավ համակարգեր։ Ինքնաբավ պիտի լինի նաև ողջ երկիրը։ Միայն ինքնաբավ երկիրը կարող է հզոր լինել ու դիմակայել թշնամական ոտնձգություններին ու շրջափակումներին։ Հայաստանի թագավորությունը ինքնաբավ համակարգ է։

Մեր երկրի օրինակով ի վերջո բարեփոխվելու են բոլոր երկրները։

Դավիթ Միրզոյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով