Արցախի բնակիչներն ինձ չեն ընտրել վարչապետ, ուստի չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից. Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը: Նա նաև պատասխանել է լրագրողների հարցերին:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է` ե՞րբ կլինեն Ադրբեջանի նախագահի հետ պաշտոնական բանակցություններ, արդյո՞ք Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է  այն հարցը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը, և ե՞րբ  սպասել նրա` որպես վարչապետ, ՌԴ պաշտոնական այցին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գիտեք` այն հայտարարություններում, որոնք ես արել եմ հրապարակայնորեն, իհարկե, այդ բոլոր հարցերին անդրադարձ եղել է, և մեր հանդիպման ժամանակ ես  բազմիցս ասել եմ, որ ներկայացնում եմ և կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում ՀՀ–ի ընտրություններին, այսինքն` նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ: Նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը, և այդ պատճառով ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից: Դա բոլորին հասկանալի է»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Ալիևի հետ հանդիպման մանրամասներին, ապա Փաշինյանը նշել է, որ էթիկապես ճիշտ չէ ամեն ինչի մասին պատմել: Իսկ պաշտոնական բանակցությունների մասին ասել է, որ ԱԳՆ ղեկավարները հանդիպում և աշխատում  են այդ ուղղությամբ:

ՌԴ այցի մասին Փաշինյանն ասել է` երբ հրավիրեն, այն ժամանակ էլ կայցելի Մոսկվա պաշտոնական այցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

yerkir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով