Կարագանդա քաղաքում կատարված դեպքերը վկայում են,որ հայերի հանդեպ վերաբերմունք է փոխվում Ղազախստանում:
Այդ երկրի 25.000 -ից ավել հայկական համայնքը,բավականին կայացած և երկրի իշխանության հարգանքը վայելող համայնք է:Մի պահ ,եթե պատկերացնենք,որ կարող է գալ մի օր,իսկ այդ օրը արդեն մոտենում է,երբ տեղի գործարար հայերի համար մեղմ ասած նպաստավոր պայմաններ չլինեն այնտեղ աշխատելու համար,արդյոք՞նոր Հայաստան եկող տրանսֆերները նվազելուց հետո մենք կունենանք դրանք փոխարինելու տարբերակներ:
Ղազախստանը եթե չեմ սխալվում երկրորդն է տրանսֆերների քանակով Ռուսաստանից հետո:
Արդյոք՞Ղազախստանում այսքան տարի նման բաներ չի եղել և եթե եղել է,ինչու՞հենց այսօր կազմակերպվեցին հակահայկական ցույցեր:
Արդյոք՞մեր կառավարությունը պատրաստ է և ունակ է Ղազախստանի ղեկավարությունից պարզաբանումներ պահանջել:
Ինչ՞է անելու մեր ԱԳՆ,իսկ ավելի կոնկրետ վարչապետը իրավիճակը կայունացնելու համար
Եվ գլխավորը,արդյոք՞սա ԱՊՀ ներսում հակահայկական ալիքի սկիզբ չէ,թե սա զուտ պատահականություն է:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան