Արարատի մարզում. հայրը դիմել է Ոստիկանություն, որ աղջիկն անհայտ կորել է, օրեր անց էլ հայտնել է, որ նա ավտոտնակի չհրկիզվող պահարանից հափշտակել է 11 հազար դոլար և 12 մլն դրամ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 10-ին Ոստիկանության Արտաշատի բաժին դիմած Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արայիկ Իսաղուլյանի դիմումի փաստով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Ա. Իսաղուլյանը դիմել էր Ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում իր դուստրը տանից դուրս է կել և չի վերադարձել։ Մինչ Արտաշատի ոստիկանները Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ որպես անհայտ կորած որոնողական աշխատանքներ էին կատարում Ա. Իսաղուլյանի աղջկան՝ 20-ամյա Լուսինե Իսաղուլյանին հայտնաբերելու ուղղությամբ, հայրը կրկին դիմում է Արտաշատի Ոստիկանություն և հայտնում, որ իրենց շենքի բակում գտնվող իր ավտոտնակի չհրկիզվող պահարանից գողացել են 11 հազար 545 ԱՄՆ դոլար և 12 մլն դրամ։ Ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել են Լ. Իսաղուլյանին և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինը հայտնել է, որ գումարը չհրկիզվող պահարանից ինքն է տարել և այն տվել է իր ծանոթ տղային։

Մինչ այդ, ոստիկաններին նաև աղջկա հայրն էր հայտնել, որ ինքն ունի կասկածներ, թ ով է չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել և հայտնել էր, որ իր կասկածներն աղջկա վրա են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև այն տղային, ում, ըստ աղջկա, ինքը տվել է գումարը։ Հետաքննիչի որոշմամբ Լ. Իսաղուլյանը բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Իսաղուլյանը անհատ ձեռներեց է, մասնագիտությամբ՝ խառատ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով