Ասյա Խաչատրյանի քրեական գործի վարույթը կարճվել է հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով

Загрузка...

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:

«Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ Ասյա Խաչատրյանի` զանգվածային լրատվամիջոցներում արված հայտարարության հիման վրա, դեռևս անցյալ տարվա ապրիլին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ 323-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

«Նախաքննության ընթացքում Ա. Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն վերջինս գրավոր կերպով հրաժարվել է հարցաքննության ներկայանալ, պատճառաբանելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իր դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ուստի իր ներկայանալը նպատակահարմար չի գտնում:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, անցած տարվա դեկտեմբերին հիշյալ քրեական գործի վարույթը կարճվել է հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով»,- ասել է Կ. Գաբրիելյանը:

Եթե ոստիկանների գործողություններում հանցանք չի պարունակվել, ապա ի”նչն է ստիպել Ա. Խաչատրյանին` վերջիններիս դեմ հրապարակավ բողոքելու: Տվյալ կապակցությամբ դատախազության հանրային կապերի բաժնի պետը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ ինքն ի պաշտոնե իրավունք չունի գնահատական տալու դեպքին, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ Ա. Խաչատրյանի վարքը և հատկապես վերջերս հրապարակված՝ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի ֆոնին լուսանկարը կարող են շատերի մոտ տպավորություն ստեղծել, որ նա դիտավորություն ուներ սադրել և ստվեր գցել արցախցի իրավապահների վրա:

Նմանատիպ նորություններ

Եվրոպական դատարանը հաստատեց. Լևոն Տեր-Պետրոսյանը խ... Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին...
Երկրաշարժ՝ Արցախում. ցնցման ուժգնությունն էպիկենտր... Այսօր՝ ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլո...
Առաջարկել են վարկ ձևակերպել կանխիկ ու թռել... Քննչական կոմիտեն այսօր հայտարություն էր տարածել այն մասին, որ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քր...
Զինծառայողը պնդում է, որ սեռական ոտնձգության է ենթ... 2018 թվականի հունվարի 15-ին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ...
Եվս մեկ ապացույց, որ Քոչարյանի նկատմամբ կալանքի կի... Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Պաշտոն զբաղեցնելն ու ազդեցիկ կապերը մի դեպքու...
Ռուսաստանում կալանավորել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան... Երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։ Առաջիկա օրերին տեղ...
#sutNikol-ը ջնջողներին բերման են ենթարկել... «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտում կատարելու համար: Նրանք սպիտակ ներկով ջնջել են Եր...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...