Աշոտյանը պատասխաններ է պահանջում ՀՀ վարչապետից և ԱԳ նախարարից

Загрузка...

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանը

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում: Շուրջ 4 ժամ տեւած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջեւ, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում եւ անհասկանալիորեն լավատեսական է։

Հայաստանի վարչապետից եւ ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետեւյալ կարցերի պատասխանը՝

1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։

2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։

3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։

4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին եւ ի՞նչ արդյունքով։

5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավովածություններին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...