Այսօր Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյակն է

 

Այսօր` հունվարի 20-ին,  հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի  հարյուրամյակն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ս. Կապուտիկյանը ծնվել է Երևանում Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագիր, որն սպանվեց 1920 թվականին։ 1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1950-ին՝ գնացել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի։

Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով նրան շռայլորեն տրվեցին բազմաթիվ մրցանականեր, կոչումներ, շքանշաններ։

Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակների դափնեկիր է։ Նա եղել է Հովհաննես Շիրազի առաջին կինը։ Նրանց տղան` Արա Շիրազը, քանադակագործ է եղել: Արա Շիրազը մահացել է 2014 թվականի մարտի 18-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով