Lարված իրավիճակ Արարատի մարզում. քաղաքացիները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության:

«Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը ու մի պահ հրմշտոց տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։

Մանրամասները՝shamshyan.com կայքում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով