Daily Archives: 24.12.2018

Քոչարյանի ձերբակալությունը՝ արդարադատության անունից պետություն կործանելու քայլ է, անձնական հաշվեհարդարի կիզակետում՝ երկրի ու պետականության հանդեպ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ այլ ինչ՞ է, քան ակնհատ քաղաքական հետապնդում: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով: Պետք է հիմնավորված լինի երկրորդ նախագահի ձերբակալությունը, ինչքանով որ մեղադրող կողմը փորձում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին մեղավոր ճանաչել նաեւ մեկ այլ… Կարդալ ավելին »

Եթե նախարարությունների թիվը կրճատվում է պետբյուջեի ծախսերի խնայողության նկատառումներով, այդ դեպքում ինչո՞ւ է ուռճացվում Ազգային ժողովը….

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանն իր  ֆեյսբուքյան էջում գրել է. Եթե նախարարությունների թիվը կրճատվում է պետբյուջեի ծախսերի խնայողության նկատառումներով, այդ դեպքում ինչո՞ւ է ուռճացվում Ազգային ժողովը…. Մշակութաստեղծ մեր ժողովրդի պետության կառավարությունը չի կարող Մշակույթի նախարարություն չունենալ, և առավել ևս, աշխարհով մեկ սփռված ժողովուրդ ունեցող պետությունը նույնպես չի կարող Սփյուռքի նախարարաություն չունենալ… Այս երկու գործոնները` ազգային մշակույթի պահպանումն ու… Կարդալ ավելին »

Նոր մանրամասներ Տավուշի մարզում 87–ամյա մոր և 57-ամյա որդու զարհուրելի սպանությունից. բազմաթիվ վնասվածքներով դիերը հայտնաբերվել են տարբեր սենյակներում՝ հատակին ընկած

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ոստիկանության Բերդի բաժին ստացած ահազանգի փաստով: Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Բերդ քաղաքի… Կարդալ ավելին »

Հայաստանում կրճատվելու է 5 նախարարություն. Մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, գյուղատնտեսության ու էներգետիկայի

Կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի համաձայն կկրճատվեն ոչ միայն մշակույթի ու Սփյուռքի, այլ նաև՝ Սպորտի ու երիտասարդության, ինչպես նաև գյուղատնտեսության և Էներգետիկայի նախարարությունները, տեեկացնում է Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ փոխնախախագահ Արփինե Հովհաննիսյանը և հավելում. «Ինչպեսև ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է… Կարդալ ավելին »

Կարգին Հայկոն շարքային սուտասան է

Կարգին Հայկոն շարքային սուտասան է Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանն ամեն տեղ հայտարարում էր, որ լուծելու է Երևանի աղբահանության հարցը, վերացնելու է հանրային աղբարկղերի փնթի վիճակը։ Իր նախընտրական հոլովակում ցուցադրում էր կեղտոտ Երևանը և հպարտորեն ասում էր՝ մաքրելու ենք։ Այժմ երբ արդեն 3 ամիս է քաղաքապետ է, ասում է, որ աղբահանության խնդրի մեղավորը Սանիտեկն… Կարդալ ավելին »

Չկա ավելի մեծ պատիվ, քան ծառայել Հայրենիքիդ և ժողովրդիդ, և այդ ծառայությունը ինձ համար շարունակական առաքելություն է, ոչ թե աշխատանք

Սիրելի հայրենակիցներ, 2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույնս ծառայեցնելու համար: Առանձնակի ակտիվությամբ աշխատել եմ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ուղղությամբ: ՈՒժերիս չափով նպաստել եմ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի… Կարդալ ավելին »

Մենք մնում ենք սուպերվարչապետական կառավարման համակարգում

Մենք մնում ենք սուպերվարչապետական կառավարման համակարգում: Ուժային մարմինները մնում են վարչապետի ենթակայության տակ և օրենսդիր մարմինը չի կարող այն վերահսկել,ՊԵԿ-ը նույնպես: Ստացվում է,որ պարլամենտական երկրում,նույնիսկ վերջին փոփոխություններից հետո շարունակում է մնալ գործադիր իշխանության գերակայության համակարգ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Եթե Մինչև Տարեվերջ Ռոբերտ Քոչարյանն Ազատ Չարձակվի, Ապա Մենք Ողջ Արցախը Ոտքի Կկանգնեցնենք

Այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքի կազմակերպիչները համառոտ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի անցած ուղին, նրա ունեցած ներդրումը արցախյան ազատամարտում և կոչ արել անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության… Կարդալ ավելին »