Daily Archives: 18.12.2018

«Իմ հայ գործընկերոջ հետ մենք առաջին անգամ հասանք ինչ-որ փոխըմբռնման». Էլմար Մամեդյարով

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կմնա 2019թ. գլխավոր խնդիրը: Այս մասին Trend.az-ի հաղորդմամբ երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը 2018թ. արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսների ղեկավարների ընդունելության ժամանակ։ «Ամենակարևոր խնդիրներից էր մեր անկախության ամրապնդումը։ Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների փնտրտուքին։ Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Հիմնական նպատակը որոշակի… Կարդալ ավելին »

Ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդական

Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։ Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», – ասաց Արման Եղոյանը։ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից… Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի զգուշացումը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը… Կարդալ ավելին »

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները սուտ են և զրպարտություն. Վլադիմիր Գասպարյանի պաշտպան

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քննչական կոմիտեի հայտարարությանը և նշել, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ Վստահ եմ, որ… Կարդալ ավելին »

Սորոսյան խորհրդարանի հակակշիռը արտախորհրդարանական ուժերն են

Հապշտապ իրականացված ԱԺ արտահերթ ընտրություններով ամեն ինչ ոչ թե ավարտվեց, այլ ամեն ինչ սկսվում է: Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ տեղի ունեցան նախադեպը չունեցող ընտրություններ: Իշխանափոխություն իրականացրած Փաշինյանին հաջողվեց քաղաքական ողջ դաշտը բարիկադավորել. բացի իր քաղաքական ուժից, մյուս բոլոր կուսակցություններն ու դաշինքները հայտնվեցին բարիկադների հակառակ կողմում: Ականատես եղանք բացառիկ ընտրարշավի. քաղաքական տեխնոլոգիաների գիտակը ճարպկորեն կիրառեց… Կարդալ ավելին »

Հայկ Մարությանի բյուջեն. սին խոստումների պերճանքն ու իրականության թշվառությունը.168.am

Այն, որ ներքաղաքական բուռն զարգացումներով նշանավորված 2018 թվականն ընդմիշտ կմնա թե՛ պատմության էջերում, և թե՛ բոլոր այն հայաստանցիների հիշողության մեջ, ովքեր, կամա թե ակամա, դարձան այդ ամենի ակտիվ մասնակիցը կամ լուռ դիտորդը, կասկած չկա։ Այլ հարց է, թե ինչպիսի՞ն կլինի այդ իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված իրավիճակի գնահատականը որոշ ժամանակ հետո։ Թեև, հանուն արդարության, պետք… Կարդալ ավելին »

Քոչարյանի պաշտպան․ «Պատասխանատվություն լինելու է, ես հիմիկվանից ասում եմ, թող նկատի ունենան»․ խոսքը քննչական ու դատական «բեսպրեդելի» մասին է

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դեկտեմբերի 12-ին, օրվա երկրորդ կեսին վերջապես ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահող դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյան) ս. թ. դեկտեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել են պաշտպանների վերաքննիչ բողոքները, և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է ուժի մեջ: Թե ՀՀ վերաքննիչ… Կարդալ ավելին »

«Կարգին Հայկոն կարգին բազառ է դարձրել Երևանս»

Հարություն Հարությունյանը-ը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասֆալտին փռելն ու չռփելը ամեն ոք յուրովի է ընկալում: Օրինակ՝ վերջին տարիներին ե՞րբ էիք տեսել ասֆալտին փռած էսքան միրգ-բանջարեղեն: Կարգին Հայկոն կարգին բազառ է դարձրել Երևանս: Եվ քան, որ առևտուրը տժժում է, կարելի է միրգ-բանջարեղենի խանութները թալանել և փողոցում վաճառել: Ի դեպ, արդեն օրինակներ կան»  

Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման հրապարակման ժամանակ հրապարակվում է նաև խորհրդարան անցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների քանակը: ԿԸՀ-ի կողմից թեկնածուների գրանցումն իրականացնելուց հետո արդեն ԱԺ-ն կհամարվի կազմավորված և հենց այդ օրն էլ կհայտարարվի նաև ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստն անցկացնելու օրը: ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ»… Կարդալ ավելին »