Daily Archives: 13.12.2018

Օգանովսկին ևս ազատվել է աշխատանքից. Հայելի.am

ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում երեկվանից տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Նշվում էր, որ իրենց պաշտոններից կհեռացվեն նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Քիչ առաջ գրել ենք,որ մեր տեղեկություններով, Լևոն Մնացականյանի  աշխատանքից ազատելու հրամանն արդեն տրվել է: Այն լուրերը, որոնք տեղ են գտել մամուլի… Կարդալ ավելին »

Սյունիքի մարզում. բախվել են Opel-ն ու մարդատար ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, մի քանի հոգի… Կարդալ ավելին »

Պաշտոնները պետք է զբաղեցնեն ծանոթ-բարեկամները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ահա պիտի գան օրեր, ասում է Տերը, երբ սով կուղարկեմ երկիր։ Ո՛չ թե հացի սով եւ ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքերը լսելու սով։ Մեկ ծովից մյուս ծովը եւ հյուսիսից մինչեւ արեւելք պիտի թափառեն՝ Տիրոջ խոսքը փնտրելու համար, եւ չեն գտնի այն» (Ամ., 8, 11-12)։ Հայոց աշխարհում այդ օրերը վրա… Կարդալ ավելին »

Ալավերդու գործարանի փակման վնասները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 144 մլն 726 հազար դրամով նվազեց­րել է հարկերը: Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում «հարավկով­կասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշ­որ հարկատուների ցանկի 45-րդ տե­ղում, իսկ պետական բյուջե վճարել է 2 մլրդ 774 մլն… Կարդալ ավելին »

Ալյուրը կրկին թանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ալյուրը կրկին թանկացել է: Գրել էինք, որ օգոստոս ամսին հացի փոքր արտադրամաս ու­նեցող գործարարներն ահազանգում են, որ ալյուրի գինը 50 կիլոգրամի մեջ թանկացել է 500 դրամով կամ շուրջ 1 դոլարով՝ այսպիսով նախկին 10 հազար 200 դրամի փոխարեն դառնալով 10 հազար 700 դրամ: Այժմ արդեն ալյուրի 50 կի­լոգրամանոց պարկն արժե 11 հազար 200… Կարդալ ավելին »

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Բաքու․ ԱԳՆ խոսնակ. Yerkir.am

Հայաստանը կմասնակցի Բաքվում դեկտեմբերի 14-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ  երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այո, Հայաստանից ներկայացուցիչ լինելու է, Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է: Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- նշեց նա: Հիշեցնենք, որ 2009 թվականին Բաքվում … Կարդալ ավելին »

Վահագն Թևոսյանը կազատվի՞ աշխատանքից

Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը  Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր աշխատանքից ազատվելու դիմում գրեցի: Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները: Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ… Կարդալ ավելին »

Քանի դեռ բանակցում ենք գազի գինը չի փոփոխվի․ Գարեգին Բաղրամյան

«Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Ինչ վերաբերում է գազի շուրջ հայ-ռուսական պայմանագրի ավարտին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դա խնդիր չէ, կերկարաձգեն։ գազի գինը, նրա խոսքով, կպահպանվի, քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել։ ԵՏՄ-ում, Գարեգին Բաղրամյանի… Կարդալ ավելին »

Երևանում հանդիպել են Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը.politik.am

Երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարման տակ գործող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նույն հրապարակման համաձայն՝ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Նշված անձինք Արցախում բարձր հեղինակություն վայելող գործիչներ են, թաթախված չեն կոռուպցիոն… Կարդալ ավելին »