Daily Archives: 11.12.2018

Ռեֆորմիստների կուսակցության անունից կարող է հանդես գալ միայն կուսակցության ղեկավարությունը կամ ղեկավարության կողմից լիազորված որևէ անձ, մնացած բոլոր հրապարակումները և կարծիքները կրում են խիստ անձնական բնույթ

Վերջին շրջանում Ռեֆորմիստների կուսակցության շատ անհատներ և համակիրներ համացանցում և ոչ միայն,տարբեր հրապարակային կարծիքներ են հայտնում այս կամ այլ իրադարձության կամ անհատների վերաբերյալ: Կուսակցությունը ունի իր ղեկավար մարմինը և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը: Ռեֆորմիստների կուսակցության անունից կարող է հանդես գալ միայն կուսակցության ղեկավարությունը կամ ղեկավարության կողմից լիազորված որևէ անձ, մնացած բոլոր հրապարակումները և կարծիքները… Կարդալ ավելին »

«Ընտրությունները չեն կարող համարվել արդար». «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին: Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ,… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» դաշինքի և «ՀՀԿ»-ի միջև ցուցադրվել է կեղծ պայքար` սև և սպիտակ, դուխով և խելքով… «Երկիր Ծիրանի»

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ» անվան ներքո Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել գործող ավտորիտար համակարգի վերբեռնում: Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում՝ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի կողմից իրականացվող իշխանության վերբեռնումը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում, կեղծ վախեր սերմանելով՝ «ընտրության» անվան ներքո դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել հայ ազգի քաղաքական ընտրության հնարավորության արգելափակում: Վերբեռնումն ընթացել… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է․ դատական նիստն ընդհատվել է

24news.am-գրում է. Երևան ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի շրջանակում քննվում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը: Նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, և նրա համար շտապօգնություն է հրավիրվել․ նիստն ընդմիջվել է: Այս մասին լրագրողներին հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբանը։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Գրիգորյանին մեղադրանք է… Կարդալ ավելին »

Եթե Սաակաշվիլիին նահանգապետ նշանակեցին, Փաշինյանին գյուղապետ էլ չեն տա. Հարությունյան

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարծում է, որ կա մարդկանց խումբ, որոնք Ռոբերտ Քոչարյանի ու Մարտի 1-ի մասին ունեն հստակ կարծիք, և անկախ դատավճռից, գիտեն, որ վերջինս մեղավոր չէ: Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանը նշեց, որ Քոչարյանին Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրել նշանակում է թքել այդ հոդվածի վրա. «Ես վստահ եմ, որ… Կարդալ ավելին »

Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժ Սարգսյան֊Լևոն Տեր֊Պետրոսյան֊Նիկոլ Փաշինյան ետնաբեմային տրիումվիրատի ֆանտազիայի արդյունքում ծնված բոլորին

Ուզում եք ուզեք, ուզում եք՝ ոչ, բայց《հեղափոխությունը》հաղթեց 50%֊ի 70%֊ով՝ սա փաստ ա։ Խորհրդարանը հերթական անգամ դարձավ սոսկ հավաքատեղի՝ առավել խայտառակ կազմով, քան նախկինն ու ավելի ապաքաղաքական, քան հնարավոր է պատկերացնել։ Սասնա Ծռերը չմտան ԱԺ, քանի որ պրոյեկտավորված այս ուժն ավելի շատ պետք է խորհրդարանից դուրս, որտեղ էլ ըստ էության իրականացվելու է քաղաքականությունն։ Ափսոս էր միայն… Կարդալ ավելին »

Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ` ֆեյքեր, համացանցում բարձր սատարում ունենալու տպավորություն ստեղծելու նպատակով։ Այս ֆեյքերը կառավարել են ԲՀԿ-ին կից երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդամներ՝ մեկ անձը 5 ֆեյք սկզբունքով։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փաստերի ստուգման թիմի անդամներից մեկին հաջողվել է «աշխատանքի անցնել» այդ կառույցներից մեկում, ինչի… Կարդալ ավելին »

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց արտակարգ տնտեսական և սոցիալական դրություն երկրում

Երկրի ղեկավարը նման որոշում ընդունեց «Դեղին ժիլետների» ընդվզման խորապատկերում: Նախագահը դատապարտեց բռնությունը, որ դրսևորվեց ցույցերի ընթացքում: Մակրոնի խոսքով՝ այդ հանցագործություններն արդարացում չունեն: Նա ընդգծել է. «Բոլորս տեսել ենք օպորտունիստների խաղերը, որոնք փորձել են օգտվել անկեղծ ցասումից… Մենք տեսել ենք քաղաքական գործիչների, որոնց ծրագրերը հանգում են հանրապետությունը տատանելուն և անարխիա հաստատելուն»: Մակրոնը նշել է, որ շատ… Կարդալ ավելին »

«Վաղը Նիկոլից մեկը մոտս բողոքեց… բարոյական իրավունք ունեմ ծիծաղելու ձեր վրա»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումը. ««Իմ քայլը» դաշինքը տանում է տպավորիչ հաղթանակ։ Սիրելի հայրենակիցներ, այս հաղթանակի պատասխանատուն նաև դուք եք։ Վաղը Նիկոլից մեկը մոտս բողոքեց (անարդար դատավճռից, պաշտոնյայի սրիկայությունից և այլն), ես բարոյական իրավունք ունեմ ծիծաղելու ձեր վրա։ Խոսքը չի գնում իր այլ կարծիքը մինչև դեկտեմբերի 9-ը արտահայտած մարդկանց մասին։ Ինչ արել եք, լավ եք արել, հիմա… Կարդալ ավելին »