Daily Archives: 10.12.2018

Հուսով եմ, որ դուք հասկանում եք դրա վտանգները և պատասխանատվությունը:

Շնորհավորում եմ ընտրություններում հաղթաց բոլոր ուժերին և թեկնածուներին անկախկուսակցական պատկանելիությունից: Մաղթում եմ լավ աշխատանք հանուն Հայաստանի և ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների: Անհանգստացնում է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք փաստացի չունենք խորհրդարանական ընդիմություն: Հուսով եմ, որ դուք հասկանում եք դրա վտանգները և պատասխանատվությունը: Հաջողություն եմ ցանկանում   Aren Apikyan-ի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրելու իրավունք ունեցողների կեսի 70 տոկոսը ողջ ժողովուրդը չէ. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դիտում եմ իշխանական կուսակցության  նորընտիր մորուքավոր պատգամավորների ելույթները: Նրանցից մեկը, ձեռքերը գրպաններում դրած, կկոցած աչքերով, լուրջ իր տպավորություններն է կիսում ընտրությունների ու դեմոկրատիայի` իր պատկերացումների մասին: Նա ասում է, որ վերջապես ժողովուրդը Խորհրդարանում մեծամասնություն ունի: Ես կձաղկեի դա ասողին այդպիսի… Կարդալ ավելին »

Փաշինյանի անեկդոտը եւ Մուկուչյանի պատասխանը aravot.am

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցություն նախագահական ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ԱՄՆ է ուղարկում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Երկու օր անց Սարգսյանին զանգում է Օբաման ու ասում. «Քո արածն արա՞ծ է։ ԱՄՆ նախագահի ընտրություններում դու ես հաղթել»,- հանրության շրջանում հայտնի այս հումորն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նրանից հետո,… Կարդալ ավելին »

«Ազդարարում ենք հանրահավաքային պայքարի փուլի սկիզբ». «Ազատություն նախագահին» նախաձեռնող խումբ

Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և… Կարդալ ավելին »

Լևոն Քոչարյանի պատասխանը Սերժ Թանկյանին

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Սերժ Թանկյանին. «Սերժ, Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր: Ներկայանալով… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 9-ին քննչական կոմիտեն ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 51 հաղորդում

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ժամը 24:00-ի դրությամբ  ստացվել է 51 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝… Կարդալ ավելին »

Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ Փաշինյանին

Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը գրում է. Դու կգաս իշխանության համաժողովրդական ալիքի վրա ու կհռչակես մարդկային սկզբունքները կառավարման հիմք: Դու կհռչակես զրո կոռուպցիա և օրենքի գերակայություն սկզբունքը: Դու կասես՝ ես բարիշում եմ բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների: Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ ու պարտքերի մարում: Բայց պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը:… Կարդալ ավելին »

Ցավում եմ, որ այս ընտրությունները լինելու են վճռորոշ մեր պետության միջազգային վարկանիշի անկման հարցում և միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ ես ու պետության ապագայով մտահոգված շատ այլ երիտասարդներ շարունակելու ենք պայքարն այնպես, ինչպես Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթում

7-րդ գումարման ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփված են։ Փաստերը, որոնք անժխտելիորեն կարող ենք մատնանշել, այն են, որ 1. Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը, որը տխրահռչակ վարչապետի ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ։ 2. ՀՀ-ն կունենա ընտրված պառլամենտ, բայց առանց պառլամենտարիզմի,… Կարդալ ավելին »

Վահան Բաբայանը 30 տեղամասի տվյալներով առաջատար է թիվ 3 ընտրատարածքի ՀՀԿ-ի ցուցակում

Աժ արտահերթ ընտրությունների արդյունքները դեռ ամփոփվում են, իսկ մեզ հայտնի է դարձել, որ թիվ 3 ընտրատարածքում 30 տեղեամասի տվյալներով ՀՀԿ-ի ցուցակում առաջատարը Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է: Բաբայանը մասնավորապես լավ արդյունքներ է գրանցել 07/36, 07/35, 07/40, 07/11, 07/02, 08/08, 08/15, 07/46 ընտրատեղամասերում:

Մեծամասնությունը մերժեց Նիկոլին

Ընտրությունների ամբողջական արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց արդեն հայտնի է հաղթողը: Դա «Բոլորին դեմ եմ»պայմանական անունը կրող կուսակցությունն է: Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%, իսկ դա նշանակում է, որ «Բոլորին դեմ եմ»-ը ստացել է 51,37%: Մենք այսպիսի արդյունք կանխատեսել էինք՝ նշելով, որ չմասնակցողների մեծ քանակը կվկայի այն մասին, որ հանրության մեծամասնությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին, և որ չկա այն էյֆորիան, որի մասին… Կարդալ ավելին »