Daily Archives: 06.12.2018

Սասնա Ծռեր կուսակցությունը հրավիրում է իրավապահ մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իրավապահ մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրում է Երևան քաղաքում փակցվող նմանօրինակ պաստառների վրա, որոնք ատելության քարոզ են պարունակում և թիրախավորում են Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամներին։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ իրականացնել քննություն և ապահովել օրինականության հաստատումը, հակառակ պարագայում կդիտարկենք իրենց կողմից քաղաքական շահագրգռվածության դրսևորում։ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Քոչարյանի գործով դատախազն ամեն ինչ «պռավալ» է տալիս

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը նոր տեղեկություններ է հաղորդում Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գլխավոր դատախազի միջև տեղի ունեցած «ռազբորկայի» մասին, որը տեղի է ունեցել Քոչարյանի գործով դատական նիստի ավարտից հետո: Մենք արդեն գրել էինք, որ վարչապետի պաշտոնակատարը դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ մեղադրական կողմը կամա թե ակամա մատնել էր ստացած հանձնարարականի էությունը՝ դատական նիստի… Կարդալ ավելին »

Ծափահարե՛ք խեղկատակությանը, ծափահարե՛ք

Ծափահարե՛ք խեղկատակությանը, ծափահարե՛ք Երբ հայտնի գաղտնալսման նյութը տարածվեց, հույսեր էինք փայփայում, որ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, թե դա կեղծ է ու հավատներս չէր գալիս, որ անգամ երկրի առաջին դեմքն այդքան անպաշտպան է։ Ցավոք սրտի Փաշինյանը հաստատեց, որ դա իրական ձայանագրություն է։ Նման խայտառակությունը ծիծաղի առարկա է դարձնում Հայաստանին ամբողջ աշխարհում։ Ծիծաղը ծիծաղ, բայց առավել տհաճ է… Կարդալ ավելին »

ԱԱԾ -ն կատարում է վարչապետի պատվերը

Դեկտեմբերի 1-ին Գորիսում նախընտրական քարոզաշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը: Իսկ ավելի ուշ դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ խոսքը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր իշխանությանը մեղադրում են դավադրության ու Արցախը հանձնելու մեջ: Այսօր արդեն ԱԱԾ է հրավիրվել Դավիթ Շահնազարյանը` հիմք ընդունելով դեկտեմբերի 4-ի մամուլի… Կարդալ ավելին »

Մենք անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով. ԵԺԿ նախագահ

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես,  նշվում է. «Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի… Կարդալ ավելին »

Խաբեության տեխնոլոգիան․ վարչապետության վեց ամսում կատարվածի մասին. yerevan.today

Նիկոլ Փաշինյանը չի դադարում մարդկանց խաբել՝ խեղաթյուրել, ներկայացնել ակնհայտ սուտ տվյալներ, ուրիշի կատարածն իրեն վերագրել՝ կատարողին վարկաբեկելով, ներկայացնել թվեր և ցուցանիշներ, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի վիճակագրական տվյալում, որոնք համադրելի չեն կամ իրականության չեն համապատասխանում։ Այս ամենը ակնառու երևաց վարչապետության վեց ամիսների ընթացքում «կատարածը» Հրազդանում ներկայացնելիս։ Այժմ՝ ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը և… Կարդալ ավելին »

Սիսիանում մի խումբ զինծառայողներ են մնացել ձնահյուսի տակ. նրանցից մեկին գտնել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան. tert.am

Երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել: «Զիծառայողները մնացել են ձնահյուսի տակ, նրանց բոլորին գտել ենք, բացի մեկից: Ներկայումս տարվում են որոնողական աշխատանքներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ գտնված զինծառայողների առողջական… Կարդալ ավելին »

Հայաստանում միասեռականության քարոզիչներն ու պաշտպանները կուսակցության ղեկավար կազմում և հոգաբարձուների խորհրդում

Հայաստանում միասեռականության քարոզիչներն ու պաշտպանները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում և հոգաբարձուների խորհրդում։