Daily Archives: 04.12.2018

Երեկվա հրապարակային գրառումից հետո այսօր եղել եմ ոստիկանության 6-րդ վարչությունում

Երեկվա հրապարակային գրառումից հետո այսօր եղել եմ ոստիկանության 6-րդ վարչությունում և ներկայացրել իմ և ընտանիքիս հանդեպ սպառնալիքների մասին տեղեկությունը: Սպասենք արդյունքների,սպառնացող անձը վստահ եմ կրելու է իր պատիժը: Ֆեյսբուքի միջոցով օրենքից թաքնվել չի ստացվի: Ի դեպ ինձ հետ կապ է հաստատել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: ՀՀԿ ԱԺ Պատգամավորի թեկնածու՝ Վահան Բաբայան

«Նիկոլ Փաշինյանը վերահաս ձախողումն արդարացնելու անհաջող փորձ է արել». Արփինե Հովհաննիսյան aravot.am

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է»,- երեկ Սեւանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ ասելով, որ այդ կազմակերպությունում ու ոչ միայն այդ կազմակերպությունում վատ ու հեղինակազուրկ իրավիճակը ժառանգել են ՀՀԿ-ից: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակի 2-րդ համարով առաջադրված պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց.… Կարդալ ավելին »

ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է Շիրակի մարզի Քարաբերդի տարածքում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու… Կարդալ ավելին »

ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը անհետացել է ուսումնամարզական թռիչքի իրականացման ժամանակ

Ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

Արտակարգ դեպք Մասիսում. Արարատի մարզպետի վարորդը մարզպետի ներկայությամբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում վիճաբանել ու հարվածներ է հասցրել «Իմ քայլը» դաշինքի 39-ամյա համակիրին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 30-ին Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակի թիվ 5/1 հասցեում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ Արարատի մարզի Նոր… Կարդալ ավելին »

Ուշագրավ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանում` Քոչարյանի գործով նիստի ժամանակ տեղի է ունեցել մի ուշագրավ դրվագ, որը մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանի մոտ «ռազբորկայի» առարկա է դարձել: Բանն այն է, որ դատախազը «լյափսուս» է թույլ տվել ու ակամայից մատնել ստացած հանձնարարության բուն էությունը: Ներկայացնելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու… Կարդալ ավելին »

Կյանքը ցույց է տալիս, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է

ADTV «Հարցազրույց»-ում ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն է։ Նա խոսում է գործող իշխանության հետ ունեցած սկզբունքային հակասությունների մասին, կարծում է, որ միակ ընդդիմադիր ուժը ՀՀԿ-ն է։ Նա հասարակության մեջ տեսնում է անկայունություն եւ մտահոգություններ, եւ որպեսզի իրավիճակը կայունանա, ԱԺ-ում պետք է լինի հակակշռող ուժ եւ այդ ուժը ՀՀԿ-ն է։ Առանձնացրել ենք… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ական թեկնածու Վահան Բաբայանի հրապարակման հիման վրա ոստիկանության 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում. Ոստիկանություն

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ դիմելով ՀՀ իրավապահ մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին և ԶԼՄ-ներին, հայտնելով, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում: Tert.am-ը պատգամավորի թեկնածուի հրապարակման ընթացքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության լրատվական վարչությանը հարցրեց, թե արդյոք տեղյակ են հրապարակման մասին, և արդյոք որևէ քայլ ձեռնարկվել է դրան ընթացք տալու ուղղությամբ: Ոստիկանության լրատվության… Կարդալ ավելին »