Daily Archives: 01.12.2018

«Արցախի ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար պատրա՛ստ ենք Ձեր հրամանով շարժվելու առաջ՝ պաշտապանելու Արցախը». Մենուա Հարությունյան

«Արցախի ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար պատրա՛ստ ենք Ձեր հրամանով շարժվելու առաջ՝ պաշտապանելու Արցախը». Մենուա Հարությունյան  

«Ժամանակին իտալական քաղաքներից մեկը ընդունեց ոսկե ձկնիկներին կլոր անոթներում պահելն արգելող օրենք

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ժամանակին իտալական քաղաքներից մեկը ընդունեց ոսկե ձկնիկներին կլոր անոթներում պահելն արգելող օրենք։ Նախաձեռնության հեղինակները համարեցին, թե դա դաժանություն է ձկնիկների նկատմամբ, քանզի «խեղաթյուրված պատկերացում է տալիս շրջակա իրականության մասին»։ Այնպիսի տպավորություն է, թե քարոզարշավին մասնակցող ոսկե ձկնիկ-իշխանավորները, վարչապետի պաշտոնակատարի գլխավորությամբ, ապրում են կլոր ակվարիումներում. այնքան որ խեղաթյուրված են նրանց պատկերացումները շրջակա… Կարդալ ավելին »

Պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանը չի բանավիճի Մենուա Հարությունյանի հետ

Ինչպես հաղորդել էինք՝ պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը բանավեճի էր հրավիրել «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանին: Բանավեճը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 1-ին, ժամը 11-ին: Բանավեճի հրավերին արձագանքելու վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 30-ի ժամը 20-ը: Սահմանված ժամանակը լրացել է, իսկ Տիգրան Կարապետյանը չի արձագանքել, ինչն ընդունում ենք իբրեւ բանավեճի առաջարկի մերժում: Իսկ թե ինչու… Կարդալ ավելին »

«Ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել հաշվեհամարներիս». Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել: Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք: Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին:… Կարդալ ավելին »

«ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը

«Ժասանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատ­ճառաբանվելու է նրա արձա­կուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճա­կով: Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան… Կարդալ ավելին »

Մեկ շտաբ, բայց Հյուսիսայինում. «Իմ քայլի» էլիտար թեկնածուները լուրջ պայքարի մեջ չեն ուզում մտնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի էլիտար թեկնածուների համար քարոզարշավն ահագին ծանր բեռ է բոլոր առումներով, մանավանդ որ նրանք գտնվում են անցողիկ տեղերում եւ շատ ջանք չեն թափում ռեյտինգային ընտրակարգով «ընտրվելու» համար։ «Մենք այս պահին ունենք մեկ շտաբ՝ Հյուսիսային պողոտայում, շատ լավ տեղ է խանութի համար, սակայն բնակչության համար հարմար չէ, որ գա բողոքի,… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ չի ստացվում Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարեւյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երեւանում: Երկու օր տեւող միջոցառումը բավական ներկայացուցչական է. այսօրվա նիստին ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ երեկվա նիստին մասնակցել, անգամ ելույթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենի համատեքստում հատկանշական… Կարդալ ավելին »

Նախընտրական կոռուպցիան շարունակվո՞ւմ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին եւ նրա ներկայացուցիչներին։ Դրանք տարբեր դրսեւորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ։ Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին… Կարդալ ավելին »

«Ես ասֆալտին պառկող տղա չեմ». Ծառուկյանի թիկնազորի պետը մանդատը կվերցնի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Էդուարդ Բաբայանին՝ ԲՀԿ ցուցակի 45-րդ համարին, հարցրինք․ որ ընտրվի, վերցնելո՞ւ է մանդատը։ «Բա ի՞նչ եմ անելու, որ ընտրվեմ ու չվերցնեմ․ ո՞նց կարամ իմ ժողովրդին հիասթափացնեմ»։ Որքա՞ն ձայն կստանաք, ի՞նչ եք կարծում։ «Ես գուշակ չեմ»։ Ո՞վ է Ձեր շտաբի պետը։ «Ես՝ ինքս»։ Իսկ հնարավո՞ր է հետագայում էլ, ասենք,… Կարդալ ավելին »

Ավինյանը համագործակցում է ՀՀԿ-ի «տասովչիկների» հետ. լուսանկարները հայտնվել են համացանցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համացանցում են հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներից մեկի լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից երեւում է, որ նա համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Ավինյանն առաջադրվել է Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Մասնավորապես՝ Աջափնյակում նրան աջակցում են ՀՀԿ-ի երբեմնի «տասովշչիկները», նախկին փոխթաղապետ Արման Միքայելյանն ու իր «կամանդը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում