Daily Archives: 01.12.2018

Բակո Սահակյանի որդու ծառայության մասին․ լուսանկար

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ղեկավարությանը ուղղված խոսքից հետո համացանցում տարածվել է Արցախի նախագահի Բակո Սահակյանի և Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանի տղաների նկարը, ովքեր զինվորական ծառայություն են անցել ապրիլյան պատերազմի ժամանակ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էտ որ ասում եք` ժողովրդի մեջ դուրս արի, դուրս եմ եկել». Էդուարդ Շարմազանովի քարոզարշավը

Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել իր շտաբի մոտ հավաքված մարդկանց հետ: «Կիսվեցինք տեսակետներով, կարծիքներ փոխանակեցինք երկրում ստեղծված իրավիճակի, անցած 7 ամիսներին կուտակված մտահոգությունների, անցած տարիների սխալների եւ ձեռքբերումների առնչությամբ»,. – գրել է նա: Մանրամասները` տեսանյութում

Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։ Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է: Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում: Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված… Կարդալ ավելին »

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով քարոզչական նյութերը տաքսիների վրա. Աշոտյան

ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «հերթական խախտումը» արձանագրելով «Իմ քայլը» դաշինքի կողմից: Նա մեղադրել է դաշինքի թեկնածուներին, որ նրանք «համատարած ոտնահարում են օրենքը՝ փակցնելով իրենց քարոզչական նյութերը տաքսիների վրա, ինչն արգելված է Ընտրական օրենսգրքով»: «Կոնկրետ այս նկարներում Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն է: Հրավիրում եմ ԿԸՀ և դիտորդների ուշադրությունը:… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային… Կարդալ ավելին »

Հասարակության մեծ մասը դուրս է եկել և ուզում է մեզ ապացուցել, որ ճիշտը Թաթուլն է՝ ի՞նչ Կոմիտաս. Մենուա Հարությունյան

«Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ «Ստի էյֆորիան» ացնում է: Պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե ընտրությունները հիմա չլինեյին, այլ լինեյին, օրինակ, մայիսին, ինքը կարող է՝ 50 տոկոս չհավաքեր, որովհետև էյֆորիայի ալիքն արագորեն մարում է՝ մարդկանց աչքերը բացվել են, էլ չեն հավատում սուտ խոստումներին: «Այդ մեսիջը» տեղ է հասել՝ միանգամից նյարդայնացել է:». «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է… Կարդալ ավելին »