Փաշինյանը կշարունակի՞ մարդկանց փողոց հանել, թե՞ արդեն ավարտվեց սիրո ու համերաշխության ստադիան ու առջևում երկաթե ֆելիքսի շրջանն է գալիս

Ահա և վերջ, կամ ինչպես սիրում է ասել մեր մտքերի ու հույզերի տիրակալ, հեղափոխական իշխանություն դարձած Արթուր Մեսչյանը, Ահա և վերջ, կամ ինչպես սիրում է ասել մեր մտքերի ու հույզերի տիրակալ, հեղափոխական իշխանություն դարձած Արթուր Մեսչյանը, «Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում»։

Նորից անըդդիմություն խորհրդարան, նորից բոցաշունչ ճառեր կլինեն, որոնք ըստ Սենեկայի համեմատական կլինեն ապրանքի հերթերին, նորից վառ առաջնորդ ու ծափահարություններ, նորից խորհրդային մարդը «Homo Sovetikus» հաղթեց մտավորական հային, այն հային, որ խոհանոցում թաքնված, այդպես էլ չկարողացավ այս երեսուն տարիներին դուրս գալ կնոջ տաքուկ գորովանքից ու իր կարծիքը ասել, և ապավինեց հրապարակային դեմոկրատիային ու ամբոխավարությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր է, Փաշինյանը կշարունակի՞ մարդկանց փողոց հանել, թե՞ արդեն ավարտվեց սիրո ու համերաշխության ստադիան ու առջևում երկաթե ֆելիքսի շրջանն է գալիս։ Հեղափոխական լիդերների գլխում այս կախարդական գիշերվա արդյունքում տնտեսական կոնցեպցիա գումարվե՞ց, թե՞ հիմա վստահաբար կգան ամենափրկիչ ինվեստորները, Գագիկ Ծառուկյանը իր արաբական շեյխերին կստիպի՞ ներդրումներ անել, թե՞ դրա համար առնվազն 50 տոկոս ձայն էր պետք, Լուսավոր Հայաստանը կլինի՞ ընդդիմություն, թե՞ քաղաքական թատրոնի մաս կկազմի։ Մենք այդպես էլ ոչինչ չհասկացանք, մենք այդպես էլ քաղաքականապես հասուն ժողովուրդ չդարձանք, մենք այդպես էլ դասեր չքաղեցինք սեփական անցյալից։

Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով