Սպիտակում լույսերն անջատվել են․ ընտրատեղամասերի մոտ հերթապահությունը ուժեղացվել է

«Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։

Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում»:

«Այս պահին Սպիտակ քաղաքում եմ, և քաղաքի լույսերն անջատված են։ Ի՞նչ է տիրում ընտրատեղամասերում։ Սա ի՞նչ բան է»,-գրել էր Սաքունցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով