Սաստե՛ք նորաթուխ քաղաքապետին, պահանջե՛ք հարգանք մեր անցած ճանապարհի և մեր ունեցած ներդրման համար… մի՛ ստիպեք, որ բանը հասնի՝ “Քայլ_արա_մերժիր_Հայկին”։

Հայկ Մարությանը իրեն թույլ է տալիս ԾԱՂՐԻ ավագանուն տրամադրվող 55.000 դրամ փոխհատուցումները և հավելի, որ նախորդ գումարման Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը ամբողջ գործունեության ընթացքում ոչինչ չի արել: Բառացի մեջբերում եմ.

– Դուք էիք այստեղ են ժամանակ ընդիմությունը… Դուք եկել եք, Դուք եղել եք անցած ավագանու անդամներ, ստացել եք էդ 55.000 դրամները ու ոչ մի բան չեք արել ըստ իս, որովհետև մենք ունենք պրոբլեմատիկ զեկույց… Ավելի շատ աշխատեիք, ճիշտ աշխատեիք, ճիշտ ուղղության վրա դնեիք…
Ես ուղղակի փորձեցի հաշվել մեր պետության կորցրած գումարները (14×55.000դր)…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

***
Դիմում եմ Երևանի ավագանու նախորդ գումարման ԵԼՔ խմբակցության անդամներին.
Ընկերներ, ես Ստեփան Աթաշյանս լինելելով ԵԼՔ դաշինքի անդամ (նախկին), ունենալով փոքր կամ մեծ ներդրում թե ԱԺ ԵԼՔ խմբակցության և թե Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության գույության մեջ՝ ՊԱՏԻՎ ԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, պահանջում եմ հարգել այն ծանր աշխատանքը, անցած ուղին և անհավասար պայքարը, որ տարիներ շարունակ ԵԼՔ դաշինքը և նրա առանձին անդամները, մինչև ԵԼՔ դաշինքի ձևավորում, մղել են հանցագործ ռեժիմի ու նրան սերտաճած օլիգարխիայի դեմ…

Որպես ԵԼՔ դաշինքի անդամ, աջակից, իր քվեն ԵԼՔ դաշինքին վստահած ընկեր և քաղաքացի՝ ԽՆԴՐՈՒՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ…
Սաստե՛ք նորաթուխ քաղաքապետին, պահանջե՛ք հարգանք մեր անցած ճանապարհի և մեր ունեցած ներդրման համար… մի՛ ստիպեք, որ բանը հասնի՝ “Քայլ_արա_մերժիր_Հայկին”։

Ստեփան Ատաշյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով