Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել .haynews.am

Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը:

«Մայրապետյանն այժմ ազատության մեջ է, և գտնվում է հիվանդանոցում»,- ասաց Բատիկյանը:

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով: Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով