Պրն. Փաշինյան լսե՞լ եք այս արտահայտությունը, «գողն է առաջինը գոռում, բռնեք գողին»

Արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարը հրապարակավ սպառնում է ԱԱԾ-ով , թե իբր ով ասում է, որ Նիկոլի թիմը դավադիր պրոյեկտ է, ապա նա օտարերկրյա գործակալ է և պետական դավաճան:

Նախ երկու հարց դիտարկում, վարչապետի պաշտոնակատար՝ արձակուրդում գտնվող անձին։

Պրն Փաշինյան` ասեք խնդրում եմ, Լևոն Տեր-պետրոսյանի բացահայտ հակահայկական պլանների մասին ի՞նչ եք մտածում , հատկապես ԱՀ հարցի շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կառավարությունում աշխատող օտարերկրյա կառույցների հետ ասոցացվող անձանց ներկայությունը և երբեմն ո’չ հայանպաստ հայտարարություններին ի՞նչ արձագանք եք տալիս ( եթե, երբևէ նման բան եղել է կամ կլինի,եթե անշուշտ համախոհ չեք)

Ասեք խնդրում եմ ,թե ինչու՞ պետական հիմքերը թուլացնող անձիք հանկարծ ձեր որոշումներով հայտնվում են Ձեր կողքին ու պաշտոններ են զբաղեցնում Ձեր թիմում , իսկ բանակի և երկրի անվտանգության համար կյանք ու առողջություն չխնայած անձիք դառնում են պետական դավաճաններ և նրանց վրա կարվում են անհասկանալի և աբսուրդային քր.գործեր: 

Պրն. Փաշինյան լսե՞լ եք այս արտահայտությունը, «գողն է առաջինը գոռում, բռնեք գողին» :
Դուք անցնում եք բոլոր թուլատրելի սահմանները: Անկեղծ ասած ընդիմադիր Նիկոլին կարոտել եմ, նա ավելի «անկեղծ» էր արտահայտվում իր մտադրությունների մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Աբ -ի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով