Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ամիսներին մեր կազմակերպության հիմնական աշխատանքը լինելու է հենց Դանիելի և իր նման` իշխանությունների գրպանային քաղհասարակության մարմինների չեզոքացումն ու դաշտը նմանատիպ կեղծ կառույցներից մաքրելը

Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե իրեն քննադատում են ֆեյքերը, այնինչ անձամբ հազարավոր ֆեյքեր ունի.

փորձագետ ՝ Նարեկ Սամսոնյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանին սատարող և (ամենայն հավանականությամբ) կառավարական աշխատասենյակներից կառավարվող կեղծ օգտահաշիվները հրապարակելուց հետո Դանիել Իոանիսյանի կողմից հրապարակային «սպառնալիք» ստացա, որ «մեր մասին հրապարակում են պատրաստելու» իրենց «փաստերի ստուգման» թանկարժեք ծրագրով:

Հիմա Ioannisyan-ին խորհուրդ եմ տալիս ստորև դրված լինքն ուշադիր նայել ու նաև ուշադիր կարդալ այն ինչ հիմա կգրեմ. ուրեմն Իոննիսյանի ղեկավարած կառույցը Նիկոլ Փաշինյանի գրպանային «քաղհասարակության» անկյունաքարային կառույցներից մեկն է և նրանց կողմից վերջին ամիսներին իրականացրած ողջ գործունեությունն ուղղված է կառավարության քաղաքական հակառակորդների մասին մեծամասամբ կեղծ և կիսաճշմարտություններ հրապարակելուն և նրանց անվանարկելուն: Այս գործելաոճով Դանիելն ու իր թիմը ՀՀ-ում ուղղակիորեն հարվածում են ժողովրդավարությանն ու իրենց կեղծ քաղհասարակության մարմիններով այլախեղում են տերմինի իրական նշանակությունը: 

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մոտակա ամիսներին մեր կազմակերպության հիմնական աշխատանքը լինելու է հենց Դանիելի և իր նման` իշխանությունների գրպանային քաղհասարակության մարմինների չեզոքացումն ու դաշտը նմանատիպ կեղծ կառույցներից մաքրելը:
Հ.Գ. Մեծ հետաքրքրությամբ սպասում ենք Իոաննիսյանի թանկարժեք վարձատրվող թիմի կողմից մեր դեմ պատրաստվող հրապարակամանը, բայց մինչև էդ դիտեք իշխանական ֆեյքերի առաջին մասի քրոնիկոնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դանչ սեռդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա

 

Մանրամասն՝Yerevan.Today-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով