Նոր տարուց հետո սպասվում են նոր տհաճ անակնկալներ նոր կառավարության կողմից

Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և նախարարությունների օպտիմալացման բացասական հետևանքների մասին․

«Առաջնային և ամենացավոտ հետևանքն, իհարկե, ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է: Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։ Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները և անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արփինե Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ նոր տարուց հետո սպասվում են նոր տհաճ անակնկալներ նոր կառավարության կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով