Նախարարությունների աշխատակիցները գործադուլ են անում yerevan.today

Մշակույթի, Սփյուռքի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում: Նրանք բողոքում են նախարարությունների միավորման դեմ։ Աշխատակիցները դիմում-բողոք են պատրաստել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով:

Նախարարությունների աշխատակիցները բողոքում են, որ իրենց չեն իրազեկել օպտիմալացման մասին, հանրային քննարկում չի եղել, միայն դեկտեմբերի 20-ին ուղարկված գրությամբ են տեղեկացել, որ մշակույթի և կրթության նախարարությունները միանում են, մշակույթի նախարարության մի մասն էլ միանում է Քաղաքաշինության կոմիտեին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սփյուռքի նախարարության աշխատակիցներն էլ դժգոհ են, որ գերատեսչությունը լուծարվում է։ Նրանք պնդում են, որ իրենց գերատեսչության գործառույթները շատ կարևոր են, և լուծարումը դեմոգրաֆիական խնդիրներ կառաջացնի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով