Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է. ինչ է կատարվում այս պահին Էջմիածնում .armlur.am

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի կողմից բավարարվել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել գրավի դիմաց:

Գրավի չափը եղել է 25 միլիոն դրամ: Եվ ահա, Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատը Էջմիածնում տոնում է Գրիգորյանի ազատությունը: Ականատեսները պատմում են, որ քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է եղել, ավտոմեքենաների ազդանշանները խախտել են երեկոյան անդորրը: Ամենուր մեքենաների կուտակումներ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ArmLur.am-ի թղթակցը շտապել է անձամբ տեսնելու իրավիճակը, ինչը ներկայացնում ենք լուսանկարներով: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով