Մայր Աթոռի աշխատակցիներն ազատման դիմումներ են գրում. Վեհափառը խուճապի մեջ է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում եմ ծավալվել դժգոհությունները Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի պաշտոնանկության առիթով։ Ավելի վաղ ArmLur.am հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ «Վեհափառը անցել է վենդետայի։

Վերջինս վերհսկողություն է սահմանել Մայր Աթոռի ամբողջ տարածքով։ Օրինակ հսկվում է, թե մայր Աթոռ ո՛ր աշխատակիցը իր աշխատանքային համակարգչով ո՛ր կայքերից է օգտվում, կամ ում հետ է նամակագրական կապի մեջ»։ Վարդան եպիսկոպոսը, լինելով այն եզակի եպիսկոպոսներից, որ հրապարակային պաշտպանությամբ հանդես չի եկել ի պաշտպանություն Գարեգին Բ-ի՝ դատապարտելով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, և դրա համար էլ հայտնվել է կաթողիկոսի վրեժխնդրության թիրախում:  Սրբազան հոր պաշտոնանկ արվելու մասով օրեր շարունակ իրենց դժգոհությունն են արտահայտում Մայր Աթոռի ենթակայությամբ գործող Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք` Վարդան սրբազանը տարիներ շարոունակ եղել է դպրոցի տեսուչը: Այժմ էլ, ըստ ArmLur.am -ի մեր աղբյուրների` աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ութ աշխատակից՝ իրենց որոշումը հիմնավորելով այն անարդարության մթնոլորտով, որը տիրում է Մայր Աթոռում: Ինչ վերաբերում է դպրոցում տեղի ոնեցող իրադարձություններին, տեղեկացանք, որ մի քանիսը աշակերտներին սպառնում են, որ եթե այս ամենը շարունակվի, նրանք ցածր գնահատականներ և բացականեր կստանան: Թերևս զարմանալի է, որ նոր Հայաստանում դեռ կան տեղեր, որտեղ դեռ նման բարքերը են գործում: Այս ամենը տեսնելով` Վեհափառ հայրապետը խուճապի մեջ է հայտնվել եւ բնական է, որ Մայր Աթոռում ամեն բան փորձում են խնամքով թաքցնել:

ArmLur.am-ը այս հարցերի մասին փորձեց պարզաբանում ստանալ Վահրամ քահանա Մելիքյանից, սակայն նրա հեռախոսահամարները ժամեր շարունակ անջատված էին: Իսկ Մայր Աթոռի տեղակատվական բաժնում մեզ պատասխանեցին, որ ոչ ոք իրավասու չէ պատասխանել մեր հարցերին, բացի տեր Վահրամից: Այնուամենայնիվ, նշենք, որ այս հարցի մասին պատրաստ ենք հրապարարակել նաեւ մյուս կողմի մեկնաբանությունը:

Նաիրա Հովհաննիսյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ArmLur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով