Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Նոր Հաճնի կարմրջին. բախվել են 01-ը, Nissan March-ն ու Honda Fit-ը. կա 4 վիրավոր

Ճանապարհին մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 22-ամյա Արտակ Նազարյանը` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 25-ամյա Աշոտ Բադալյանի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Վալերի Պառավյանի վարած Honda Fit մակնիշի 35 TP 043 համարանիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Անի Խաչատրյանը, 34-ամյա Արմինե Խաչատրյանը, 5-ամյա Մանե Խաչատրյանը և 24-ամյա Շուշան Խուդավերդյանը մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ կամուրջը ամբողջ տարածքով սառցապատ էր և տեղի ճանշինականները չէին բարեհաճել աղ ու ավազով մշակել ճանապարհը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:e2cd55eda900bcf0874654f24f0b61c9

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով