Ձեռի հետ էլ լավ կլինի Նիկոլին մի հոգեբուժ զննի…

Ահագին լռեց Նիկոլը, լայվ չէր անում, ստատուս չէր գրում: Մեկ էլ հայտնվեց ու իրար վրա երկու ստատուսով տեղեկացրեց, որ սպանությունների նվազագույն քանակով ռեկորդ է սահմանվել տարեկան կտրվածքով: Ու հեչ էլ չի մտածել, որ նախ տարին դեռ փակ չի, իսկ ԱՎԾ-ի տվյալները հոկտեմբերով են, որից հետո սպանություններ են եղել: Իրեն շտապ միջամտել էր պետք: Արդեն առանց ԱՎԾ-ի էլ մարդկանց համար ակներև է հանցավորության աճը, դրան զուգահեռ տասնյակներով աճում են զոհերն ու հազարներով վիրավորները: Էս պահին իր քաղաքական դիվիդենտների համար տարվող քաղաքականության արդյունքում Նիկոլի վրա արդեն ավելի շատ դիակ կա, քան իր նախորդ բոլոր ղեկավարների իրար հետ վերցրած:

Տարածված կարծիք կա, որ Նիկոլը արյունից վախում է և, ըստ այդմ, փորձում է շեշտել սպանությունների նվազումը: Սա իհարկե թյուրըմբռնում է: Նա արյունից չի վախում: Վախենար ռեցեդեվիստ հանցագործներին բանտերից չէր ազատի: Չէ՛, նա դրանից չի վախում, նա վախում է, որ չի մարսելու էս ամենը: Իրեն սկզբից թվում էր, որ կմարսի, իսկ հիմա նա սկսում է հասկանալ, որ երկիր կառավարելն ամեն մի մուտիլովշիկի գործ չի: Ու ճիշտ է թվում նրան: Եթե իր խոստումների գոնե տաս տոկոսն ի կատար ածեր, արյունն էլ կմարսեր, հող հանձնելն էլ, վենդետան էլ: Տո մի 7 տարեկան երեխա կարար ուտեր ու մարսեր… Փոխարենը փաստացի բոլոր ոլորտներում մղձավանջային վիճակ է ու գնալով խորանում է: Իսկ սա իրեն հուշում է, որ վենդետան մի օր ձեռքդ է, մի օր էլ լրիվ այլ տեղ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սենց որ գնա գազի գնի բարձրացման դեմ նա պայքարելու է՝ ասֆալտին փռելով: Այնպես, ինչպես փռում է գեներալիտետին, ովքեր պնդում են, որ երկրի դիմադրողականությունը փուռն է գնում: Փռելու է գազավիկներին, իսկ էս պահին դրանց մեջի համար մեկը Ծառուկյանն է: Մի տաս միլիոն դոլարի ակտ է գրելու վրեն, ու կարող ա նույնիսկ ստանա էդ փողը: Բայց լոլիկը մեկա է տան գին է դառնալու, որտև թանկ գազով ջերմոցը չի կարա աշխատի, ինչքան ուզում ես, ուր ուզում ես ջերմոցի տերոջը փռի:

Ծառուկյանից հետո էլ ավելի մերձավոր օլիգարխներին (որոնք դե էլ օլիգարխ չեն) է փռելու: Հետո սփյուռքից ժուլիկ օլիգարխներ են գալու, էն որ 90-ականներին մի քանի տասնյակ հազար դոլարով «Արմենիա» հյուրանոց էին սեփականաշնորհում ու Արցախի հարցը փորձում խուրդել անգլիացիքի վրա… այ էդ դրանք են գալու, առաջին տիկնոջը մի երկու կոպեկ փող տան, սարեր խոստանան, փոխարենը եղածն էլ քամեն ու թռնեն… Դրանք կթռնեն իսկ Ծառուկյանն ու իր որդիները չեն թռնի, չի թռնի նաև Քոչարյանն ու իր որդիները, դե Խաչատուրովի ու այլոց որդիների մասին չասեմ… իսկ այս պարոնայք արյունից չեն վախում՝ առնվազն Նիկոլի չափ:

Նա արյունից չի վախում, նա իր և իր ընտանիքի համար է վախում: Ինչքան էլ Սերժին վատաբանել են, էս ժողովուրդը Սերժի արյունը չի ուզում, Քոչարյանինն էլ, Մանվելինն էլ… իրենց երբեք առանձնապես չեն սիրել, որ տենց ատեն: Բայց էս մեկի արյունը ուզելու են: Էս մեկին սիրել են, իսկ նա «դավաճանել» է: Խաբել, ասել է, որ կպսակվի ու «թռել» է: Թռել է, օրինակ, Մոսկվա, հետ է եկել ու, լայվ մտնելով, 15 րոպե ասել է ոչ մի բան: Սրան ատելու են այնպես, ինչպես բոլորի երբեմնի աչքի լույս Տեր-Պետրոսյանին էին ատում 97-ին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. արդեն նշել էի, որ բոլոր տեսակի հանցագործություններից նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը, քանի որ էդ ոլորտը այլևս բարձրագույն իշխանական «կռիշի» տակ է: Թե չեք հավատում, եկեք միասին պահանջենք, որ ՔՊ-ի ցուցակը նառկոյի թեստ հանձնի: Նորմալ, անկախ փորձագետների մոտ: Ու տեսեք ինչ ա կատարվում: Ասեմ ավելին, արդարության համար ես էլ կհանձնեմ: Ձեռի հետ էլ լավ կլինի Նիկոլին մի հոգեբուժ զննի…

Հ.Հ.Գ. Հունվարի մեկից գազի համար վճարելու ենք էնքան, ինչքան մեզ ասեն… բառացիորեն: Մեզ ինչքան կասեն, էդքան էլ կվճարենք, քանի որ գինը բանակցված չի: Իսկ գինը բանակցված չի, քանի որ հայ ժողովուրդը իր ծոցից ընտրել է իր հավաքական կերպարին ու սահմանել ժողովրդավարություն:

Արթուր Դանիելյանի  ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով