«ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը

«Ժասանակ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատ­ճառաբանվելու է նրա արձա­կուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճա­կով:

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չու­նի անելու, նա պետք է շարու­նակի պնդել, որ Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակելու իրավունքից, որը Հայաստանին է տրված մինչև 2020թ. մայիսը»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով