Հասարակության մեծ մասը դուրս է եկել և ուզում է մեզ ապացուցել, որ ճիշտը Թաթուլն է՝ ի՞նչ Կոմիտաս. Մենուա Հարությունյան

«Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ «Ստի էյֆորիան» ացնում է: Պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե ընտրությունները հիմա չլինեյին, այլ լինեյին, օրինակ, մայիսին, ինքը կարող է՝ 50 տոկոս չհավաքեր, որովհետև էյֆորիայի ալիքն արագորեն մարում է՝ մարդկանց աչքերը բացվել են, էլ չեն հավատում սուտ խոստումներին: «Այդ մեսիջը» տեղ է հասել՝ միանգամից նյարդայնացել է:»«Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սյունիքի մարզում ՀՀԿ ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մենուա Հարությունյանը: Ասվածը պատգամավորի թեկնածուն հիմնավորում է այս կերպ.
«Խնդիրը հետևյալն է. լավ, ասենք՝ բոլորին դատեցիր, դատապարտեցիր, կախեցիր, կուլակաթափ արեցիր, փռեցիր ասֆալտին, ծեփեցիր պատին, մի տարի հետո <հպարտ քաղաքացին> չի՞ ասելու՝ բա ինչ՞ի ես լավ չեմ ապրում: Էն ժամանա՞կ ինչ է անելու՝ Արարատ Միրզոյանի՞ն է փռելու ասֆալտին, թե՞ Տիգրան Ավինյանին, բոլորին փռելու է ասֆալտին, հետո էլ ինքը՝ իրեն է բռելու ասֆալտի՞ն: Ասյպես պետություն չեն կառուցում: Պետք է գնալ երկիրը զարգացնելու ճանապարհով, ոչ թե անընդհատ ժողովրդին խաբելու: Հավատացեք, ժողովրդի մեջ, հատկապես Սյունիքում, այդ էյֆորիան չկա, և եթե ինքը այս տեմպերով շարունակի, մի տարի հետո այստեղ լրջագույն խնդիրներ է ուենանալու:»:
Ըստ Մենուա Հարությունյանի Փաշինյանը չունի հստակ պատկերացում, թե ոնց է երկիրը առաջ տանելու.
«Ինքն էլ չէր սպասում, թե կարող է իշխանության գալ, պատրաստ չէր կրելու այդ բեռը, թիմ էլ չուներ՝ մի քանի հոգով ձեռի հետ «իշխանափոխություն» սկսեցին, ստացվեց և քանի որ չունի գաղափարախոսական հենք, չունի ծրագիր, մնում է մի բան. ամեն գնով սևացնել Հանրապետականին:
Բայց երբ ասյ էյֆորիան անցնի՝ իսկ դա անխուսափելի է, ժողովուրդը հարց է տալու՝ լավ, բա դո՞ւ ինչ ես արել էս երկրի համար: Եվ այստեղ ինքը նոր միֆ է դնում շրջանառության մեջ՝ բա 20 տարվա քանդածը հո մի տարում չեմ կարող սարքել: Բայց չի հասկանում մի պարզ բան. որ ընդհամենը մի տարի հետո չի լինելու էյֆորիայի այս ալիքը, և իրենից պատասխան են պահանջելու արածի ու չարածի համար: Սա է ամբողջ խնդիրը: Ինքը հիմա Հանրապետականին կարող է հինգերորդ շարասյուն անվանել, մեղադրել երկիրը քանդելու մեջ, բայց ընտրություններից հետո գալու աշխատելու ժամանակը, վե՛րջ:
Եվ արդեն մենք ենք իրեն ասելու՝ մենք քանդել ենք, բա ինչի՞ դու չես սարքում, մենք սխալվել ենք բա դու ինչի՞ ես շարունակում մեր «սխալները». արագաչափեր դնելը սխալ էր, ասում էիր՝ պետք է հանել, ինչի՞ չես հանում, կուտակային կենսաթոշակների համակարգը ինչի՞ չես վերացնում, ԵԱՏՄ-ից ինչի՞ չես դուրս գալիս: Հիմա որ փողոցում հարցում անցկացնենք՝ Արամ Խաչատրյա՞ն, թե՞ Արամ Ասատրյան, շատերը կընտրեն Արամ Ասատրյանին, բայց դրանից չի հետևում, որ Արամ Ասատրյանն արժեք է, իսկ Արամ Խաչատրյանը՝ ոչ: Այ, այդ ընտրության առաջ ենք կանգնած. հասարակության մեծ մասը դուրս է եկել և ուզում է մեզ ապացուցել, որ ճիշտը Թաթուլն է՝ ի՞նչ Կոմիտաս: Ու քանի որ Թաթուլը «էդ ոճի տղա է», ասում է՝ Կոմիտասը քանդել է մեր երաժշտությունը: Այդ տրամաբանությամբ ենք գնում ընտրություններին:
»:
 
– Ինչո՞ւ Փաշինյանը երկու շաբաթով արձակուրդ գնաց. վարչական ռեսուրսը չարաշահելու մեղադրանքներից խուսափելո՞ւ, թե՞ ՀԱՊԿ գագաթնաժողովում սպասվող տհաճ խոսակցությունից գլուխն ազատելու համար:

«Կարծում եմ՝ հենց ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու համար. էմոցիաներին տրվելով՝ հայտարարեց, թե պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից, հետո երևի սթափվեց՝ հասկացավ, որ կարող է ավելի լուրջ խնդիրներ ունենալ, որոշեց չգնալ:
Շատերն ասում են՝ մենք Փաշինյանին քննադատում ենք, բայց Բելառուսի հետ հակասության մեջ իրեն պետք է պաշտպանենք որպես մեր երկրի ղեկավարի: Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. մենք չենք կարող իր սխալներն անընդհատ արդարացնել՝ պետք է ասենք, որ մեր երկրի անունից խոսելիս զգույշ խոսի: Վաղը կարող է Չինաստանին պատերազմ հայտարարի. ասենք՝ մեր երկրի ղեկավարը որ հայտարարել է, ճիշտ է արել, ու էդպես լուրջ դեմքով Հայոց պատմությունն ավարտվի՞»:

– Իսկ տարօրինակ չէ՞, որ Փաշինյանի «Իմ Քայլը» դաշինքը դեռ չի հրապարակել իր նախընտրական ծրագիրը:

«Իմ քայլի» ծրագիրը մի բառով կոչվում է Փաշինյան: Ի՞նչ ծրագիր: Իրենք ունեն երկու «ծրագրային» դրույթ. «Նիկոլ, վարչապետ» և «Հանրապետականը քանդել է երկիրը»: Ուրիշ ասելիք չունեմ: Ակընկալել, թե պետք է խոսեն հանքարդյունաբերությունից, առողջապահությունից, երիտասարդության հարցերից, արտաքին քաղաքականության խնդիրներից՝ նման բան չի լինելու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Slaq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով