ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագրել են գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու որոշման նախագիծը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես հավանություն են տվել  Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը:

2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման վերաբերյալ համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է, որոշման սոտրագրումը անհատական կարգով է կազմակերվել: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է  «Կոմերսանտը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով