Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։

Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի Հանրապետության ԱԳՆ խոսնակը: Մեր քաղաքական թիմի ու ընտրողների համար սա խիստ մտահոգիչ է:

Պետք է սովորել այնպես շփվել, որ երկխոսությունը ծավալվի առնվազն հավասարազոր մակարդակներում:
Այն պահից, երբ երկրի ղեկավարը ստիպված է ուղիղ եթերով մատ թափ տալ իր սպայակազմի, Արցախի ղեկավարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանրությունն իսկույն մտահոգվում է ու ապակողմնորոշվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն պահին, երբ երկրի ղեկավարը ստիպված է հիշեցնել, որ ինքը «գլխավոր» կամ «գերագույն» հրամանատար է կամ «պատերազմական պայմաններում» դրանցից որևէ մեկն է, բանակը մտահոգվում է: Երբ քաղաքական հակառակորդը վերածվում է ներքին թշնամու, յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ իր հայացքներից ևս մտահոգվում է: Երբ պիտակավորում է ազգային եկեղեցին` անվանելով այն քաղաքական ուժերից մեկի «կցորդ», հայ հավատացյալ մարդը մտահոգվում է: Երբ դաշնակից երկրի ղեկավարին քննարկում է մամուլում, հեռակա կարգով, միջազգային գործընկերներն էլ են մտահոգվում, քանի որ հասկանում են, որ անկայուն մարդու հետ գործ ունեն:

Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք:

Դեկտեմբերի 9-ին անպայման գնա՛ և ընտրի՛ր այն ուժին, որը կլինի ՔՈ ՁԱՅՆԸ խորհրդարանում: Ընկերներիդ, հարազատներիդ, հարևաններիդ ասա՛, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Այս պահին կարող ես անել քեզանից կախվածը` երկիրն անդունդը գլորելու վտանգը կանխելու համար

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով