«Համաներմամբ բաց թողնվեց «մարդն», ով սպանել էր մի տարեկան երեք ամսական տղայիս». որդեկորույս ծնողները զայրացած են

Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, ապրիլի 24-ին վթարի հետևանքով հիվանդանոցում մահացած մեկ տարեկան երեխայի՝ Յուրի Պոպովի ծնողները ֆեյսբուքյան էջում գրել են.

«Finita la comedia!! Ուրիշ չգիտեմ, ոնց անվանեմ էս երևույթը։ Այսօր ցերեկը 14:30-ի սահմաններում Կենտրոնի դատարանի շենքից բաց թողնվեց «մարդը», որ սպանել էր մի տարի երեք ամսական տղայիս (խոսքը սույն թվականի ապրիլի 23-ի վթարի մասին է)։ Հա, հա սխալ չհասկացաք, ազատ է արձակվել էն «մարդն», ով լկտիաբար քշելով, խփել է մեր տաքսիին ու հետո փախել, հանձնվել երկու օր հետո, երբ ամբողջ համացանցով մեկ տարածվել էր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, այն «մարդը», ով չի բարեհաճել նույնիսկ գալ հիվանդանոց ու հետաքրքրվի՝ ոնց են տուժածները կամ գոնե ներողություն խնդրի, ինչը լիովին բնութագրում է նրա տականք լինելու փաստը (ի դեպ նույնը կարելի է ասել իր բարեկամների մասին):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

infosarm.ru

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով