«Կառավարությունը կորցնում է լուրջ ներդրողներ, մենք կորցնում ենք մեր գործընկերներին». ո՞ւմ է ձեռնտու Ամուլսարի չաշխատելը .168.am

 

«Կառավարությունը կորցնում է լուրջ ներդրողներ, մենք կորցնում ենք մեր գործընկերներին». ո՞ւմ է ձեռնտու Ամուլսարի չաշխատելը

Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանի հետ

– Պարոն Ստեփանյան, Ամուլսարը կառուցվում էր միջազգային բանկերիֆինանսավորմամբև Դուք միշտ ասում էիքոր իրենց չափանիշները խիստմիջազգային չափանիշեր ենայնուամենայնիվ Ամուլսարն այսօր միակծրագիրն էոր կանգնած էՁեր կարծիքով՝ կա՞ն արդյոք խնդիրներ մյուսհանքերում, և, եթե կանինչո՞ւ են դրանք շարունակում աշխատել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
– Խնդիրները շատ են մյուս հանքերում։ Պատճառներից մեկը, թե ինչու այսօր ունենք այս խնդիրը՝ թերահավատությունն Ամուլսարի հանդեպ, հենց հանքարդյունաբերության վատ պատմությունն է։ Ոչ մի հիմք չունի ՀՀ մտահոգ քաղաքացին՝ հավատալու հանքարդյունաբերությանը, որովհետև թե՛ նախկինում, թե՛ ներկայումս կա շատ հետաքրքիր փորձ շրջակա միջավայրի հանդեպ։ Այսինքն՝ պատճառներից մեկը հենց մեր երկրում վատ հանքարդյունաբերությունն է։ Ինչո՞ւ են նրանք աշխատում, մենք՝ ոչ, միգուցե շատերը սա մեկնաբանում են՝ որպես երկակի ստանդարտներ, միգուցե նրանք ճիշտ են։ Այսօր, փաստացի, շատ տարբեր ամբիոններում և հարթակներում հնչեցված դրական եզրակացություններն Ամուլսարի վերաբերյալ մի կողմ են դրվում և էմոցիոնալ հարթակից են փաստարկներ բերվում։ Վախի տարածման մանիպուլյացիոն սխեմաների պատճառով այսօր մարդիկ ավելի բուռն ձևով արտահայտեցին իրենց վախերը, դրա արդյունքում մենք չենք աշխատում։

– Ի վերջո, ինչո՞ւ հենց Ամուլսարը թիրախավորվեց։

– Ամուլսարն այսօր միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որ այս չափի շինարարական փուլում է, որպես ներդրում՝ միակն է Հայաստանում, ֆինանսավորվում է միջազգային բանկերի կողմից, միջազգային ներդրում է, թափանցիկ ենք, մեր բոլոր հաշվետվությունները տեղադրում ենք մեր կայքերում, այսինքն՝ շատ պատճառներ կան։ Բայց ամենակարևորն այն է, որ էմոցիոնալ հարթության վրա այսօր ունենք այդ պատկերը։

– Ո՞ւմ է ձեռնտու, որ Ամուլսարը չաշխատի՝ կառավարությա՞նը, ակտիվիստների՞ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Ամենաքիչը դա ձեռնտու է մեզ և կառավարությանը. կառավարությունը կորցնում է լուրջ ներդրողներ, մենք կորցնում ենք մեր գործընկերներին, աշխատանք, լավ նախագիծ, և այսօր սրանից օգտվում են շատ այլ ուժեր, որոնց սա միգուցե ձեռնտու է։

– Կառավարությունն ասում էոր միջազգային փորձաքննություն էանհրաժեշտ որոշելու համար ջրերի վրա ազդեցությունըբայց հայտարարել եք, որ ընկերությունն ունի պետականորեն անհրաժեշտ բոլորթույլտվություններըև իրավական տեսանկյունից կարող է աշխատելԻ՞նչն էխնդիրն այդ դեպքում։

– Առաջին անգամը չէ, որ միջազգային փորձաքննությունն է անցկացվում։ Մենք 2014 թվականից սկսած մի քանի անգամ միջազգային փորձաքննություն անցել ենք, դա պահանջ է բանկերի կողմից. այսինքն՝ ներգրավվում է շահերի բախում չունեցող կազմակերպություն, որն իրականացնում է այդ աշխատանքները։ Մենք՝ որպես ընկերություն, այն կարծիքին ենք, որ ինչքան շատ փորձաքննություն անցկացվի, այդքան ապացուցվում են այն կանխատեսումները, որոնք բերել ենք շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մեր տարբեր հաշվետվություններում։ Այսինքն՝ փորձաքննությունից մենք երբեք չենք խուսափել։ Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ մի փորձաքննություն, եթե հստակ հիմքեր չկան, չի կարող հիմք դառնալ աշխատանքների դադարեցման համար։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մենք ունենք, չկա օրենքին հղում կատարող որևէ որոշում, որի պատճառով մենք այսօր պետք է դադարեցնեինք մեր աշխատանքները։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ դու ունես բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բոլոր անհրաժեշտ ֆինանսական միջոցները, բայց չես կարող աշխատել, իսկ պատճառը հիմնավորված չէ։ Մի քանի անգամ տարբեր պաշտոնյաներ իրենց հարցազրույցներում նշել են, որ այսօր բերված փաստարկները միայն էմոցիոնալ հարթության վրա են։

– Այնուամենայնիվ, որպես մասնագետ՝ ինչ եք կարծում՝ կա՞ն արդյոքբավարար ապացույցներոր Ամուլսարը չի ազդի ջրերի որակի վրաԵվ եթեկանապա Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ևս մեկ փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ։

– Որպես մասնագետ և որպես մարդ, որը վերջին 11 տարին ծախսել է Ամուլսարի նախագծի վրա՝ հենց անելով այդ հետազոտությունները, ղեկավարելով բնապահպանական, սոցիալական ազդեցության գնահատականի ամբողջ գործընթացը, կարող եմ ասել, որ աննախադեպ աշխատանք է իրականացվել հենց այդ կամ մնացած այլ բնապահպանական, սոցիալական խնդիրներին կամ ռիսկերին անդրադառնալու վերաբերյալ։ Համապատասխան բոլոր հետազոտությունները մենք արել ենք՝ թե՛ ելակետային, թե՛ ազդեցության, թե՛ մեղմացման միջոցառումների, և վստահաբար կարող ենք պնդել, որ Ամուլսարի նախագծի արդյունքում Սևանա լիճը վտանգված չէ, ինչպես նաև՝ Ջերմուկի հանքային ջրերը։ Մեր կարծիքով՝ լրացուցիչ միջազգային փորձաքննության կարիք չկար, բայց եթե ստեղծվել է, խնդրեմ, մենք երբեք չենք ասել՝ եկեք՝ չանենք փորձաքննություն, այլ միշտ խնդրել ենք, որ փորձաքննությանը զուգահեռ՝ իրականացնենք մեր աշխատանքները։ Փորձաքննությունը թող լինի, արդյունքները կտեսնենք և կքննարկենք, բայց մենք ամեն ինչ արել ենք, որովհետև նման նախագծերում, ինչպիսին Ամուլսարն է՝ մի նախագիծ, որը ենթակառուցվածք չուներ, կանաչ դաշտում զրոյից նախագիծ ես սարքում, նման նախագծերում պետք է բավարար քայլեր անես սկզբնական փուլում։ Հետնախագծման շրջանում կան գործողություններ, որոնք պետք է արվեն, և արվել են։

– Ինչո՞ւ է նման միջազգային փորձաքննություն պահանջվում միայնԱմուլսարի համարԴուք՝ որպես մասնագետ, կարո՞ղ եք ասելորփորձաքննության կարիք ունեն Հայաստանի բոլոր հանքերը:

– Միանշանակ, փորձաքննության կարիք ունեն բոլոր հանքավայրերը։ Եվ եթե ընտրվում է Ամուլսարը՝ միջազգային փորձաքննություն իրականացնելու համար, ապա ստեղծված նախադեպով մնացած հանքերում փորձաքննությունն անցկացնելը պարզապես անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Ամուլսարն ընտրվեց, որովհետև Ամուլսարի շուրջ ստեղծվեց այս իրավիճակը, հենց սկզբից իրականացվեցին մի շարք աուդիտներ, և ակնհայտ է, որ արդյունքները չբավարարեցին, և բերվեց միջազգային փորձաքննություն։ Նույն տրամաբանությամբ եթե շարժվենք, մյուս հանքերում ևս կարիք կլինի ներգրավել միջազգային փորձաքննություն՝ պարզելու իրական ազդեցությունը, որովհետև մնացած հանքերը շահագործման փուլում են, և այնտեղ փորձաքննությունը ցույց կտա իրական պատկերը։

– Վերջերս կառավարությունը հայտարարեցոր ժամանակավորապես թույլ էտալիս Ալավերդու ձուլարանի գործարկումըչնայած արտանետումները միքանի անգամ գերազանցում են թույլատրված սահմաններըասում ենորԹեղուտում ինչոր ռուսահայ ներդրող մեկ ամսից կվերագործարկի հանքըՔաջարանն անցավ ստուգումներբայց այդպես էլ չլսեցինք՝ այնտեղ ինչխախտումներ կաներբ բոլորը գիտեն Արծվանիկի պոչամբարի անմխիթարվիճակի մասին։ Այսինքն՝ մյուս հանքերը շարունակում են գործելև միակծրագիրըոր չի աշխատում, Ամուլսարն էԴուք ունե՞ք սրա համար որևէ բացատրություն:

– Ցավոք, բացատրություն չունեմ, բայց ձեր թվարկածներն արձանագրված փաստեր են, և հուսով եմ՝ մտահոգ քաղաքացիների մոտ այդ հարցերը կառաջանան։ Այդ հարցերն առաջանում են նաև միջազգային ներդրողների մոտ, որոնց հետ հաճախ ենք շփվում և ստեղծված իրավիճակից դրդված՝ մի քանի անգամ շատացել են այդ շփումները։ Բոլորն այդ հարցը տարբեր ձևերով տալիս են, հարցնում են՝ էլ ո՞վ ունի նման խնդիր, էլ ո՞վ է ձեզ նման համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչո՞ւ է ուշադրությունը միայն ձեզ վրա սևեռված։ Շատ բնական հարց եք տալիս, որի պատասխանը չունենք։

– Առաջին անգամ «Լիդիան Արմենիայի» իրավաբանական թիմը հայցեր է ներկայացնում ակտիվիստների դեմ՝ ընկերության բարի համբավն արատավորելու, ապատեղեկատվություն տարածելու համար, ինչո՞ւ եք դիմում նման քայլի։

– Միգուցե այդ հայցերն ուշացած են։ Բոլոր «Լիդիան Արմենիայի» ներսում կհաստատեն, որ, երբ նման հարց էր առաջանում, առաջինը ես էի ասում, որ պետք չէ հայց ներկայացնել, որովհետև ակտիվիստ է, իրավունք ունի, պարտադիր չէ, որ կրթված բնապահպան լինի, բայց տեսնում ենք, որ արդեն ժամանակն է, որովհետև կրկնվող զրպարտությունը, ապատեղեկատվությունը վերածվում է վախի մթնոլորտի տարածման։ Այսինքն՝ այդ մթնոլորտը տարածվում է նաև շրջակա համայնքներում, ինչը երբևիցե չի եղել։ Թող մարդիկ մի քիչ ավելի երկար մտածեն՝ մինչ զրպարտելը կամ ապատեղեկատվություն տարածելը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով