Կադրային ջարդ՝ «վերափոխում» աստառով

Հանրայինում չարաշահումների հետ կապված Գլխավոր դատախազության հարուցած քրեական գործի քննությունը դեռ ավարտին չհասած, հեռուստաընկերությունում նոր սկանդալներ են հասունանում:
Լրատվական դաշտում լուրեր են տարածվում Հ1-ում կադրային նոր ջարդի մասին:
Hayacq.com-ի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերության «Լուրերում» շոկային մթնոլորտ է տիրում:
Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել արդեն մի քանի օր աշխատանքից բացակայող, խորհրդարանական լրագրող Սիրանուշ Մուրադյանից:
Մեզ հետ զրույցում, Սիրանուշ Մուրադյանը հաստատեց տեղեկությունը, որ մի քանի օր է աշխատանքի չի գնում, բայց դա կապված է իր վատառողջ լինելու հետ, իսկ կադրային փոփոխությունների մասին նա մանրամասներ չասաց՝ նշելով, որ բացակայության պատճառով վերջին օրերի իրավիճակից տեղյակ չէ:
Թե քանի լրագրող կադրային ջարդի զոհ կդառնա Հանրայինում և ինչ սկզբունքով է այդ ջարդն իրականացվելու թերևս պարզ կդառնա առաջիկայում:
hayacq.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով