«Խնդրում եմ, երեխաների համար մի՛ գնեք այդ մահաբեր պայթուցիկները». միկրովիրաբույժ․ Panorama.am

Ամանորին ու հետամանորյա օրերին Հայաստանում մշտապես գրանցվում են պայթուցիկներից վնասվելու դեպքեր: Շատերը, այդ թվում՝ անչափահասները, փորձում են ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրություն ապահովել, մինչդեռ երբեմն լինում է հակառակ արդյունքը:

Ամեն տարի տոների ժամանակ պայթուցիկների և հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով տասնյակից ավելի դժբախտ պատահար է գրանցվում, սակայն դա խրատ չի լինում: Այսօր էլ մայրաքաղաքի փողոցներում, գետնանցումներում առանց արգելքի պայթուցիկներ են վաճառում, ցավոք սրտի, գնողների մեծ մասը անչափահասներ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արամ Սահակյանն այս տարի ևս կոչով դիմում է ծնողներին՝  Ամանորին ընդառաջ երեխաներին հնարավորինս զերծ պահել այդ կարգի «ուրախությունից»:

«Ուղղակի խնդրում եմ, հորդորում եմ՝ մի գնեք և երեխաներին էլ արգելեք գնել այդ պայթուցիկները: Ավելի լավ է մեկ անգամ արգելել, քան հետո ամբողջ կյանքում մեղադրեք ինքներդ ձեզ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է վիրաբույժը:

Նշենք, որ նախորդ տարի Panorama.am-ն անդրադարձել էր պայթուցիկների խնդրին: Արամ Սահակյանը մեզ տրամադրել էր  սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնք գուցե սթափեցնեին  մարդականց: Վիրաբույժի խոսքով՝ այդ լուսանկարները, կարծես թե, որոշ չափով զգոնության կոչ են եղել, քանի որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում  նախորդ տարիների համեմատ  համեմատաբար քիչ դեպքեր են գրանցվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամեն տարի դեկտեմբերի 27-ից սկսած լուրջ վնասվածներով դեպքեր ենք ունենում: 2016  թ-ի դեկտեմբերին և 2017 թ-ի հունվարին ընդհանուր առմամբ ունեցել ենք 28 դեպք, իսկ 2018 թ-ին՝ 18 դեպք: Իհարկե սա չի նշանակում, որ պետք է զգոնությունը թուլացնենք: Որքան շատ իրազեկման աշխատանքներ տարվեն, այդքան քիչ երեխաներ կտուժեն»,- նշում է Արամ Սահակյանը՝ հավելելով, որ ընդհանրապես օրենքով պետք է արգելել պայթուցիկների և տարբեր հրավտանգ նյութերի վաճառքը:

Ըստ միկրովիրաբույժի՝ այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացնի ոստիկանությունը, ինչպես նաև առողջապահության նախարարությունը, պայթուցիկների  դեմ քարոզչությունն ու բացատրական աշխատանքը պետք է տարվի անընդհատ, այլ ոչ միայն տոներից առաջ, քանի որ բազմաթիվ երեխաներ դրա պատճառով հաշմանդամ են դառնում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով