Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը.politik.am

Երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարման տակ գործող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:

Նույն հրապարակման համաձայն՝ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշված անձինք Արցախում բարձր հեղինակություն վայելող գործիչներ են, թաթախված չեն կոռուպցիոն պատմությունների մեջ ու նշանակալի դերակատարում ունեն երկրի ներքին հասարակական-քաղաքական կյանքում: Նրանց պաշտոնանկությունները չեն կարող հետևանքներ չունենալ, և պարզ է, որ հնարավոր այս պաշտոնանկությունների տակ կարող է այլ ենթատեքստ թաքնված լինել:

Այսօր, արդեն, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ ինքն անձամբ ազատման դիմում չի գրել, բայց տեղյակ էլ չէ, թե իր հետ կապված ինչ որոշում կա կայացված:

Ստացվում է՝ Լևոն Մնացականյանը չի ցանկանում թողնել իր պաշտոնը, բայց Հայաստանի ներկա իշխանությունները շահագռգռված են, որ այդ Մնացականյանը հեռանա: Արցախի մեր աղբյուրները պնդում են, որ տեղի իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից իջեցված հրահանգը կատարվի, ու ՊԲ հրամանատարը հեռացվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիտարկելով վերջին ամիսների իրադրաձությունները՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի նոր իշխանություններին խանգարում են Լևոն Մնացականյանի նման կենսագրություն և հեղինակություն ունեցող գործիչը:

Լևոն Մնացականյանը կարող է խանգարել «Բոլթոնի պլանի» իրագործմանը: Իսկ Բոլթոնը Հայաստան կատարած իր այցի ընթացքում ասել է, որ Փաշինյանը ԱԺ ընտրություններից հետո պետք է «առաջնորդող քայլ իրականացնի»:

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով