«Լուսավոր Հայաստանը» շատ արագ կնքելու է իր քաղաքական մահկանացուն․ Վահե Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ և այդ ուժի ցուցակով պատգամավոր ընտրված Գևորգ Գորգիսյանին՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստանը» շատ արագ կնքելու է իր քաղաքական մահկանացուն։

««Հաճախորդ» փրոդաքշնում նկարանահված «Լուսավոր Հայաստան» էժանագին սերիալի երկրորդ պլանի դերասան Գեւորգ Գորգիսյանը որոշել է իր ինքնարժեքը տերերի մոտ բարձրացնելու համար կրկին անդրադառնալ «Բարգավաճ Հայաստանին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երիտասարդը ուզում է «կարյերնի ռոստ» ապահովել, իսկ «Լուսավոր Հայաստանում» «երիտասարդ կարիերիստի» բնական աճ ապահովելու կարեւոր պայմաններից մեկը կուսակցական պետպատվերի կատարումն ու գերակատարումն է։ Այս երիտասարդը, բնականաբար, դեռ քաղաքական գաճաճ է ու չի վստահել իրեն անդրադառնալու պատիվը, ուստի մեկ-երկու խոսքով անդրանդառնանք լուսավորի առաջին էշելոնին։ Եվ այսպես, հարգելիներս, երբ Իլֆ-Պետրովի հայտնի սագագող Պանիկովսկին կնքեց իր մահկանացուն, նրա մահախոսականին հնչեց՝ «Արդյո՞ք բարոյական մարդ էր Պանիկովսկին»՝ բենդերյան հայտնի ճառը։

Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ շարունակելով իր այս անբարո գործելաոճը, «Լուսավոր Հայաստանը» շատ արագ կնքելու է իր քաղաքական մահկանացուն՝ դառնալով հայաստանյան քաղաքական դաշտի ամենաերիտասարդ քաղաքական դիակը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով